ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները IV եռամսյակում ավելացել են 16%՝ հասնելով 23,8 մլրդ դրամի

21.02.2011 13:17
ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները IV եռամսյակում ավելացել են 16%՝ հասնելով 23,8 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 23,8 միլիարդ դրամ՝ չորրորդ եռամսյակում ավելանալով 3,3  միլիարդ դրամով կամ 16 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն՝ ակտիվների մեծությամբ առաջատարի դիրքում է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ն: Դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության ակտիվների ծավալը կազմել է շուրջ 5,1 միլիարդ դրամ՝ չորրորդ եռամսյակում ավելանալով 19,48 տոկոսով կամ 831,5 միլիոն դրամով: Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվներում այս ընկերության մասնաբաժինը կազմում է 21,5 տոկոս:

Ակտիվների ծավալով առաջատարների եռյակում են Ինգո Արմենիան՝ 4,2 միլիարդ դրամ (չորրորդ եռամսյակում 30,7 տոկոսի կամ 988,2 միլիոն դրամի աճ, ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվների 17,7 տոկոսը), Կասկադ Ինշուրանսը՝ 3,4 միլիարդ դրամ (87,9 տոկոսի կամ շուրջ 1,6 միլիարդ դրամի աճ, տեսակարար կշիռը՝ 14,43 տոկոս):

Այս ընկերություններին իրենց ցուցանիշներով մոտ են Նաիրի Ինշուրանսը՝ շուրջ 3 միլիարդ դրամ (79 տոկոսի կամ 1,3 միլիարդ դրամ աճ, տեսակարար կշիռը՝ 12,4 տոկոս), Ռասկոն՝ 2,2 միլիարդ դրամ (26,3 տոկոսի կամ 450,3 միլիոն դրամի աճ, տեսակարար կշիռը՝ 9,1 տոկոս):

2010 թ.-ի չորրորդ եռամսյակում ակտիվների աճի առավել բարձր տեմպեր են գրանցել Կասկադ Ինշուրանսը (87,9 տոկոսի աճ), Սիլ Ւնշուրանսը (79,3 տոկոսի աճ) և Նաիրի Ինշուրանսը (78,99 տոկոսի աճ):

2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 9 ապահովագրական ընկերություն՝ 9 մասնաճյուղերով (1 դոլարը 365,83 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև