Հայաստանի բանկերի կողմից արդյունաբերության վարկավորման ծավալի աճը 34,8% է կազմել

22.02.2011 14:55
Հայաստանի բանկերի կողմից արդյունաբերության վարկավորման ծավալի աճը 34,8% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի կողմից արդյունաբերության ոլորտի վարկավորման ծավալը չորրորդ եռամսյակում աճել է 17,9 տոկոսով՝ կազմելով 198,8 մլրդ դրամ։

Բանկերի 2010թ.-ի չորրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների վերլուծության համաձայն, դեկտեմբերի 31-ի արդյունքներով, տրամադրած վարկերի ծավալը տնտեսության հատվածներին կազմել է 918,4 մլրդ դրամ՝ 2010 թվականի սեպտեմբերի 30-ի 849,1 մլրդ դրամի դիմաց։

Համաձայն «ԱՌԿԱ» գործակալության վերլուծության՝ հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերության ոլորտի վարկավորման բանկային համակարգի առաջատարն է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը շուկայի տվյալ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 18,1 տոկոս։ Բանկի համախառն վարկային պորտֆելում 39,8%-ը կամ 36,1 մլրդ դրամը բաժին է ընկնում արդյունաբերության վարկավորմանը (31,9 մլրդ դրամ 2010 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ)։

Տվյալ ցուցանիշով առաջատար բանկերի թվում են նաև Արդշինինվեստբանկը (25,6 մլրդ դրամ), Յունիբանկը (23,7 մլրդ դրամ), HSBC Բանկ Հայաստանը (18,7 մլրդ դրամ) և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը (11,6 մլրդ դրամ)։ Տվյալ ցուցանիշի տեսակարար կշիռն այդ բանկերի համախառն վարկային պորտֆելում կազմել է համապատասխանաբար 34,4%, 30,8%, 21,7% և 11,7% ։

2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ՝ 104 մասնաճյուղերով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև