Առէկսիմբանկի գլխավոր գրասենյակում բանկի աշխատակիցների երեխաների համար շրջայց է կազմակերպվել

22.02.2011 17:46
Առէկսիմբանկի գլխավոր գրասենյակում բանկի աշխատակիցների երեխաների համար շրջայց է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների երեխաների համար բանկի գլխամասային գրասենյակում ճանաչողական շրջայց է կազմակերպվել:

Ինչպես այս կապակցությամբ նշեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ԶԼՄ-ների հետ կապերի հարցերով խորհրդական Ելենա Մարկովան, բանկում մանկական ճանաչողական շրջայցերի առաջին փորձը հաջողվեց:

«Մենք նախատեսում ենք նմանատիպ շրջայցերը դարձնել մշտական և անցկացնել ոչ միայն Երևանում, այլև բանկի մարզային այլ մասնաճյուղերում», - բանկի մամուլի ծառայությունը մեջբերում է Մարկովայի խոսքերը:

Նա նշել է, որ ամեն երեխայի համար ծնողների հետ աշխատանքի գալը մեծ իրադարձություն է:

«Երեխաներին հրավիրել էին բանկ, որպեսզի ցույց տան, թե որտեղ են աշխատում նրանց ծնողները, ինչպես է անցնում նրանց աշխատանքային օրը, որպեսզի երեխաները հետևեն «կենդանի» գործընթացին», - նշել է նա:

Միաժամանակ Մարկովան նշել է, որ տարբեր տարիքի երեխաներն իրենց տարբեր կերպ էին դրսևորում:

«Եթե փոքր տարիքի երեխաները հիմնականում հետաքրքրվում էին բանկային տարբեր սարքերի՝ օրինակ թղթադրամներ հաշվելու սարքի աշխատանքով, ապա ավելի բարձր տարիքի երեխաները հետաքրքրվում էին, թե ինչ է բանկային քարտը, ինչպես են այն օգտագործում, ինչպես են այն պատրաստում: Քիչ չէին նաև մեր բանկում հետագա աշխատանքի հեռանկարների մասին հարցերը», - ասաց նա:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ:

2011 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 14,9  միլիարդ դրամ, նորմատիվային ընդհանուր կապիտալը՝ 20,3 միլիարդ դրամ: Բանկի ակտիվները գերազանցում են 67,4 միլիարդ դրամը, պարտավորությունները՝ 52,5 միլիարդ դրամը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25