Մետաղի շուկա. ոսկին և պղինձն այս շաբաթ կարող է աճ գրանցել

22.02.2011 17:47
Մետաղի շուկա. ոսկին և պղինձն այս շաբաթ կարող է աճ գրանցել

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ոսկու գնանշումները նախորդ շաբաթ վստահ աճ էին ցուցաբերում: Առևտրային հինգ օրերի ընթացքում ոսկու գինն աճել է 2,3%՝ հասնելով մինչև 1387,32 ԱՄՆ դոլարի տրոյական ունցիայի դիմաց։

Դրա պատճառն են դարձել շուկայի մասնակիցների աճող մտահոգությունները Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Տարածաշրջանում քաղաքական և տնտեսական ռիսկերի էսկալացիան մղել է մասնակիցներին ոսկի գնել։

Սակայն բացի արաբական աշխարհում քաղաքական անկայունությունից, ոսկու գների աճին նպաստում է նաև ԱՄՆ ԴՊԾ քանակային մեղղման շարունակական քաղաքականությունը, որն ապահովում է լիկվիդայնության ներհոսք դեպի շուկաներ։ Այդ ծրագրի միջոցների մի մասը վերավաճառողների և ներդրողների կողմից  ուղղվում է դեղին մետաղի ձեռք բերմանը, քանի որ շուկայի մասնակիցների մտահոգությունները երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ում գնաճի տեմպերի վերաբերյալ ուժգնանում են։

Թանկարժեք մետաղի արժեքին նախորդ շաբաթ լրացուցիչ աջակցություն է ցուցաբերել Ոսկու համաշխարհային պահանջարկի և սպառման Համաշխարհային խորհրդի հաշվետվության հրապարակումը, որի տվյալներով՝ ոսկու պրոֆիցիտը 2010 թվականին նվազել է 82,63%՝ մինչև 296,0 տոննա։ Ոսկու սպառման ծավալը ոսկերչական արդյունաբերությունում չորրորդ եռամսյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12,6 տոկոսով՝ մինչև 575,2 տոննա, ներդրումային պահանջարկն աճել է 13,3 տոկոսով՝ մինչև 276,3 տոննա։

Մեր գնահատականներով՝ արդյունաբերական և ներդրումային կայուն պահանջարկի, արաբական աշխարհի քաղաքական անկայունության և գնաճային ռիսկերի ավելացման ֆոնի ներքո ոսկու միջնաժամկետ հեռանկարները չափավոր դրական են մնում։ Մենք դեղին մետաղի արժեքի աճ ենք ակնկալում ունցիայի դիմաց մինչև 1460 դոլար։

Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու արժեքը կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող տնտեսական նորություններից, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակից: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն՝ փետրվարի ընթացքում սպառողական վստահության ինդիկատորի տվյալների հրապարակումը, հունվարի ընթացքում բնակարանային հատվածի տվյալները, ՀՆԱ ծավալի կանխատեսման փոփոխությունը 2010 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում և փետրվարի ընթացքում Միչիգանի համալսարանից վստահության ինդիկատորի տվյալները։

Եգիպտոսում, Թունիսում, Յեմենում, Իրանում և Իսրայելում ստեղծված իրավիճակի շուրջ լարվածության ֆոնի ներքո ոսկին կարող է շարունակել իր վարընթաց տրենդը։ Համաշխարհային շուկայում ոսկու արժեքը հաջորդ շաբաթ, հավանաբար, կգտնվի 1367,0 – 1403,0 ԱՄՆ դոլարի սահմաններում՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց։

Նախորդ շաբաթ պղնձի գնանշումը ֆյուրչերսային շուկայում նվազեց 1,65 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 4,476 ԱՄՆ դոլարի: Նախորդ երկուշաբթի՝ փետրվարի 14-ին, Չինաստանից չմշակված պղնձի և պղնձի կիսաֆաբրիկատների ներկրման դրական վիճակագրության ֆոնի ներքո (ներկրումը հունվարին աճել է 5,7 տոկոսով՝ մինչև 364,240 հազ տոննա), պղինձը հասել է իր առավելագույն  արժեքին՝ 4,647 ԱՄՆ դոլար մեկ ֆունտ պղնձի դիմաց։

Սակայն արդեն փետրվարի 15-ին պղնձի արժեքը սկսեց նվազել։ Կարմիր մետաղի գնանշումների նվազման հիմնական գործոն է դարձել Comex և LME աճող պաշարները։

Պղնձի արժեքի վրա լրացուցիչ ճնշում է գործադրել նախորդ շաբաթ Չինաստանի Ժողովրդական բանկի որոշումը՝ փետրվարի 24-ից առևտրային բանկերի համար պահուստավորման նորմերի նկատմամբ պահանջների 0,5 տոկոսով բարձրացման մասին որոշումը։ Չինական կարգավորիչի տվյալ քայլն ուղղված է գնաճային ռիսկերի և տնտեսության գերտաքացման չեզոքացմանը։

Պղնձի միջնաժամկետ հեռանկարները համաշխարհային տնտեսության վերականգնման և զարգացող երկրների կողմից այս մետաղի նկատմամբ կայուն արդյունաբերական պահանջարկի ֆոնի ներքո դրական են մնում։ Չնայած Չինաստանում դրամային քաղաքականության աստիճանական խստացմանը՝ պղնձի չինական պահանջարկը 2011 թվականին կշարունակի ավելանալ։ Տվյալ մետաղի միջնաժամկետ նպատակը, մեր գնահատականներով, գտնվում է 5,15 ԱՄՆ դոլարի սահմաններում՝ պղնձի մեկ ֆունտի դիմաց։

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի դինամիկան կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից։ ԱՄՆ-ում հունվարի ընթացքում բնակարանային շուկայի, և 2010 թվականի չորրորդ եռամսյակի ՀՆԱ տվյալների и данных по ВВП за четвертый квартала 2010 года, դրական տվյալների ստացման դեպքում գունավոր մետաղների, մասնավորապես, պղնձի գինը կարող է վերսկսել բարձրանալ: Հաջորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշման կանխատեսվող միջակայքը մեկ ֆունտի դիմաց 4,35 – 4,60 ԱՄՆ դոլարն է:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև