Մետաղներ. ցինկի գնանշումները կարճաժամկետ հեռանկարում ճնշման տակ կլինեն

24.02.2011 12:44
Մետաղներ. ցինկի գնանշումները կարճաժամկետ հեռանկարում ճնշման տակ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կապարի և պղնձի հետազոտական խումբը փետրվարի 22-ին ցինկի համաշխարհային արտադրության և սպառման հաշվետվությունն է հրապարակել։

Հաշվետվության տվյալներով՝ ցինկի համաշխարհային սպառումը 2010 թվականին աճել է 15,56 տոկոսով մինչև 12500 հազար տոննա, ինչը պայմանավորված է գլխավորապես տվյալ մետաղի պահանջարկի աճով Չինաստանում և Եվրոպայում՝ համապատասխանաբար 13,3 և 29,3 տոկոսով։ Մետաղի արտադրությունը նույն ժամանակահատվածում աճել է 13,33 տոկոսով՝ մինչև 12764 հազար տոննա։

Համաշխարհային տնտեսության վերականգնման և զարգացող երկրների կողմից ցինկի նկատմամբ կայուն պահանջարկի, ինչպես նաև 2010թ. տվյալ մետաղի 40,81% կրճատված պրոֆիցիտի (264 հազ, տոննա) ֆոնի ներքո ցինկի միջնաժամկետ հեռանկարները դրական են մնում։Ցինկի գինը ֆյուրչերսային շուկայում միջնաժամկետ հեռանկարում կարող է աճել 7,1 տոկոսով՝ հասնելով մեկ տոննայի  դիմաց 2650 ԱՄՆ դոլարի:

Նշվել է նաև, որ 2010 թվականի դեկտեմբերին կրկին մետաղի 44,6 հազար տոննայի պրոֆիցիտ է նկատվել՝ նոյեմբերին արձանագրված 14,3 հազար տոննա դեֆիցիտի դիմաց։ Դա Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում քաղաքական լարվածության հետ միասին կարող է հանգեցնել կարճաժամկետ առումով ցինկի գների նվազմանը։

Եթե մեկ տոննա մետաղի գինը ֆյուչերսային շուկայում իջնի 2456 ԱՄՆ դոլարից, հավանական է գնանշումների հետագա նվազում մինչև 2380-2400 դոլար։ Ցինկի համար դիմադրության մակարդակ կարճաժամկետ հեռանկարում կարող է դառնալ տոննայի դիմաց 2566-2600 դոլարը։

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև