ՎՏԲ Հայաստան Բանկը «ՀԷՑ» ՓԲԸ-ի հատուկ հաշվի բացառիկ սպասարկում կիրականացնի

24.02.2011 14:40
ՎՏԲ Հայաստան Բանկը «ՀԷՑ» ՓԲԸ-ի հատուկ հաշվի բացառիկ սպասարկում կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ Հայաստան Բանկը և Հայաստանի էլեկտրացանցերը (ՀԷՑ) ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որն ուղղված է երկարաժամկետ փոխշահավետ գործընկերության զարգացմանը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։ Մամուլի հաղորդագրության համաձայն՝ համաձայնագրի շրջանակներում ՎՏԲ Հայաստան Բանկը ՀԷՑ-ի հատուկ հաշվի բացառիկ սպասարկում կիրականացնի։

Ինչպես այդ կապակցությամբ հայտարարեց ՎՏԲ Հայաստան Բանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն Բանկի կորպորատիվ խոշոր հաճախորդներից է։

«Մենք շատ ուրախ ենք հաճախորֆի հետ առկա փոխհարաբերությունների խորացման համար։ Տվյալ համաձայնագրի շրջանակներում ՎՏԲ Հայաստան Բանկը նախատեսում է ընդլայնել համատեղ համագործակցությունը նաև տարբեր պրոֆիլի բանկային արտադրանքի տրամադրման ուղղությամբ»,- ասաց նա։

Իր հերթին ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը նշեց, որ ներկայում ընկերության մշակած ռազմավարությունն ուղղված է, նախևառաջ, գործունեության արդյունավետության բարձրացմանը, բանկային հատվածի հետ կառուցողական փոխհարաբերությունների օպտիմալցմանը։

«Անկասկած, համաձայանգիրը մեզ համար կարևոր նշանակություն ունի բիզնեսի կառուցման ֆինանսական նոր գործիքների որոնման և այնպիսի խոշոր բանկի հետ, ինչպիսին է ՎՏԲ Հայաստան Բանկը, փոխգործակցության սխեմայի ընդլայնման հարցում»,- ասաց Բիբինը։

Ներկայում ՎՏԲ Հայաստան Բանկը «Հայաստանի էէլեկտրացանցեր» ՓԲԸ-ի համալիր սպասարկում է իրականացնում՝ ներառյալ ընկերության ընթացիկ գործունեության և ներդրումային նախագծերի կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսավորումը, ինչպես նաև բանկային երաշխիքների տրամադրումը։

Կորպորատիվ հաճախորդների սպասարկումը ՎՏԲ Հայաստան Բանկի գործունեության կարևոր ուղղություններից է։ Բանկն իր հաճախորդներին երաշխավորում է օպերատիվություն, որոշումների ընդունման տեխնոլոգիականություն և հետևողականություն, սակագնային ճկուն քաղաքականություն։

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է: «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն  զբաղվում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի տեղաբաշխման, մատակարարման և վաճառքի հարցերով՝ սպասարկելով մոտ 948 հազ. բաժանորդների։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ: –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև