«Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունը երկու նոր մասնաճյուղ է բացել

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունն իր հաճախորդներին ծառայություններ կմատուցի երկու նոր՝ «Դեմիրճյան» և «Պիացցա Գրանդե» մասնաճյուղերում: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, հինգշաբթի նման որոշում է ընդունել ՀՀ ԿԲ նախագահը:

Տեղեկատվության համաձայն՝ «Դեմիրճյան» մասնաճյուղը գտնվում է  Դ.Դեմիրճյան 38 հասցեում, «Պիացցա Գրանդե» մասնաճյուղը` Վազգեն Սարգսյան 20,  PIAZZA GRANDE բիզնես կենտրոնի 1-ին  հարկում:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին «Էֆես» ԱՓԲԸ անվանմամբ: 2003թ.-ի դեկտեմբերին ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել ռուսական «Ինգոսստրախ» ԱԲԲԸ կողմից, ինչից հետո ընկերությունը վերանվանվել է «Ինգո-Արմենիա» ՓԲԸ-ի, իսկ Լևոն Ալթունյանը բաժնետոսմերի 25 տոկոսի սեփականատերն է: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 750,9 մլն դրամ:

2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի տվյալների համաձայն՝ «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերության ակտիվները կազմել են 4,2 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները՝ 2,5 մլն դրամ, ընդհանուր կապիտալը՝ 1,6 մլրդ դրամ: 2010 թ.-ին ընկերության մաքուր վնասը կազմել է շուրջ 59,7 մլն դրամ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img