Հայաստան. արժույթի շուկայի մեկ շաբաթվա՝ փետրվարի 21-25-ի ամփոփումը

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Armenia բորսայում նախորդ շաբաթ ԱՄՆ-ի դոլարի միջին կշռված փոխարժեքն ավելացավ 0,57 տոկոսով՝ հասնելով 367,32 դրամի:

Հաշվետու ժամանակահատվածում գործարքների ծավալը կազմեց 13,658 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 8,4 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից: ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացավ 0,52 տոկոսով և շաբաթ օրը՝ փետրվարի 26-ին, կազմեց 368,70 դրամ:

ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքն աճում է արտահանման նկատմամբ ներմուծման գերակայության և այս ժամանակահատվածի համար դեպի Հայաստան փոխանցումների ավանդական քիչ քանակի ֆոնի ներքո:

Դոլարի փոխարժեքը կրկին մոտենում է իր հոգեբանորեն կարևոր՝ 370 դրամ մակարդակին։ Ամերիկյան արժույթի հետագա աճը, հավանաբար, կդժվարանա՝ դրամը պաշտպանելու համար Կենտրոնական բանկի շուկա մուտք գործելու պատճառով։

Հայաստանում գալիք շաբաթ ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը հնարավոր է հասնի 370 դրամի: Ամերիկյան արժույթի հետագա աճը կզսպվի Կենտրոնական բանկի գործողություններով։

Հայաստանում եվրոյի փոխարժեքը սահմանվում է համաշխարհային FOREX արժույթի շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը աճեց 0,46 տոկոսով՝ հասնելով 1,3748-ի:

Շաբաթվա առաջվա կեսն անցել է դոլարի նշանի ներքո։ Դրա պատճառը Նոր Զելանդիայում տեղի ունեցած երկրաշարժն է և Moody’s գործակալության կողմից Ճապոնիայի վարկային վարկանիշի կանխատեսման նվազումը՝ կայունից դեպի բացասական։ Այդ ֆոնի ներքո միասնական եվրոպական արժույթը FOREX շուկայում նվազել է 1,3524 մակարդակի։

Սակայն նախորդ շաբաթվա կեսից իրավիճակը փոխվեց, և եվրոն սկսեց աճ արձանագրել: ԵԿԲ կառավարման խորհրդի անդամ Իվ Մերշի հայտարարությունն այն մասին, որ ցածր տոկոսադրույքներն իրենց մեջ գնաճային լուրջ սպառնալիք են կրում, պահեցին եվրոպական միասնական արժույթի արժեքը։ Եվրոյին լրացուցիչ աջակցություն ցուցաբերեց ԱՄՆ-ից ստացված բացասական մակրոտնտեսական վիճակագրությունը. հունվարի համար բնակարանային շուկայի թույլ տվյալները, ՀՆԱ աճի տեմպերը չորրորդ եռամսյակում, որոնք դուրս եկան 2,8 տոկոսի մակարդակ՝ ակնկալվող 3,2 տոկոսի փոխարեն։

Այս իրադարձությունների ֆոնի ներքո Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն աճեց 2,15 տոկոսով՝ դառնալով 511,0 դրամ:

Այս շաբաթ աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող լուրերով: Գործակալների ուշադրության կենտրոնում հետևյալ տնտեսական նորությունները.  ԱՄՆ-ի զբաղվածության հատվածի փետրվարի տվյալները, եվրագոտու սպառողական գնաճի փետրվարի տվյալները, եվրագոտու ՀՆԱ-ի 2010 թվականի չորրորդ եռամսյակի տվյալները, ինչպես նաև ԵԿԲ խորհրդի հերթական նիստը տոկոսադրույքների վերաբերյալ՝ Ժան Կլոդ Տրիշեի հաջորդող մամուլի ասուլիսով։

Այս շաբաթ EUR/USD արժութային զույգը FOREX շուկայում կսակարկվի 1,3600-1,4000  միջակայքում: Իսկ Հայաստանում առաջիկա հինգ գործարքային օրերի ընթացքում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 505,0 – 515,0 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն ավելացել է 1,5 տոկոսով՝ հասնելով 12,86 դրամի: Դա պայմանավորված էր նավթի բարձր գների ֆոնի ներքո ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի բարձրացմամբ: Այսպես, նախորդ շաբաթ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքն ավելացել է 8,87 տոկոսով՝ հասնելով 112,18  ԱՄՆ դոլարի՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հակամարտության էսկալացիայի ֆոնի ներքո։

Ռուբլու փոխարժեքին լրացուցիչ աջակցություն ցուցաբերեց Ռուսական Կենտրոնական բանկի որոշումը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ։ Կարգավորիչը հույս ունի, որ Ռուսաստանում կշարունակի ավելանալ սպառողական աշխուժության վրա հիմնված տնտեսական աճը։

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, հայկական դրամի նկատմամբ ռուսական ռուբլու դինամիկան այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև նավթի արժեքից և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններից: Նավթի բարձր գնանշումները կպահպանեն ռուսական արժույթի արժեքը: Հայաստանում առաջիկա հինգ գործարքային օրերի ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի 12,65-13,00 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում իրականացվել են գործարքներ միայն ԱՄՆ դոլարով, այլ արտարժույթներով՝ մասնավորապես եվրոյով և ռուսական ռուբլով, գործարքներ չեն իրականացվել:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img