Արշալույս Մարգարյան

«Արմբանկս» կայքի այցելուի հարցը.

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական տնօրեն Մանֆրեդ Սխեպերսը կարծում է, որ Հայաստանի և Տաջիկստանի համար բնական է ռուբլով պարտատոմսերի շուկա դուրս գալը ապագա ֆոնդավորման նպատակով, քանի որ «Ռուսաստանի տնտեսական և քաղաքական, ինչպես նաև ռուբլու դերը մեծանում է»: Ի՞նչ կարծիք ունի ձեր գերատեսչությունը այս հարցի վերաբերյալ:

Հարցին պատասխանում է ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը

«Վարկային հաշվեկշռում ռուբլով իրականացվող գործառնությունների կապակցությամբ կարելի է նշել, որ Հայաստանի և հետխորհրդային երկրների միջև ապրանքաշրջանառությունը վերջերս կայուն է կամ նվազման միտում է ցուցադրում:

Բացի այդ, հետխորհրդային երկրների հետ Հայաստանի արտաքին առևտուրը հիմնականում իրականացվում է ԱՄՆ դոլարով, և Հայաստանի արտաքին առևտրում ռուբլու օգտագործումը բավականին սահմանափակ է:

Ռուսաստանի Դաշնության կողմից վարկերը Հայաստանին տրամադրվում են ԱՄՆ դոլարով:

Այսպիսով, այն պայմաններում, երբ մասնավոր հատվածի կողմից արտաքին գործառնություններում ռուբլու օգտագործումը չնչին է, Կենտրոնական բանկի արտաքին պաշարների կառուցվածքում ռուբլու տեսակարար կշիռը շատ փոքր է: Բացի այդ, ռուբլին պահուստային արժույթ չի համարվում, և Հայաստանի կողմից ռուբլու դերի բարձրացմանն ուղղված քայլերի իրականացումը արդիական չէ»:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img