Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվների շահութաբերությունը IV եռամսյակում կազմել է տարեկան 5,52%

01.03.2011 12:32
Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվների շահութաբերությունը IV եռամսյակում կազմել է տարեկան 5,52%

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվների շահութաբերությունը (ROA) 2010 թ.-ի IV եռամսյակում կազմել է տարեկան 5,52 տոկոս՝ 2010թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ արձանագրված 5,32 տոկոսի փոխարեն:

Միաժամանակ վարկային կազմակերպությունների՝ 2010թ.-ի առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության կազմած վերլուծության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում վարկային կազմակերպությունների սեփական կապիտալի շահութաբերության
ցուցանիշը (ROE) կազմել է տարեկան 14,06 տոկոս՝ 2010 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ արձանագրված 13,82 տոկոսի համեմատ:

Միաժամանակ ակտիվների շահութաբերության առումով հաշվետու ժամանակահատվածում առաջատարը «Կամուրջ»-ն է՝ տարեկան 45,07 տոկոս՝ 2010 թվականի սեպտեմբերի 30-ի 1,95 տոկոսի համեմատ: Իսկ կապիտալի շահութաբերության ցուցանիշով (ROE) վարկային կազմակերպությունը զբաղեցրել է 2-րդ տեղը՝ տարեկան 114,73 տոկոս (սեպտեմբերի 30-ի 1,95 տոկոսի համեմատ):

Միաժամանակ ROE ցուցանիշով հաշվետու ժամանակահատվածում առաջատարի դիրքում է «Գլոբալ Կրեդիտ»-ը՝ տարեկան 162,07 տոկոսով։ Ընդ որում՝ հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով՝ տարեկան 3,42% ROA ցուցանիշով «Գլոբալ Կրեդիտ»-ը երկրորդ տեղում է (18,69 տոկոս՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ)։

ROA ցուցանիշով երրորդ տեղում է «Արեգակ»-ը՝ տարեկան 12,78 տոկոս՝ չորրորդ եռամսյակի սկզբում արձանագրված տարեկան 11,93 տոկոսի համեմատ: Տարեկան 23,82 տոկոսով ROE ցուցանիշով կազմակերպությունը զբաղեցնում է 7-րդ տեղը (23,6 տոկոս սեպտեմբերի 30-ի դրությամբ)Հայաստանի վարկային կազմակերպությունների շրջանում:

Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով՝ ROЕ ցուցանիշով երրորդ տեղում է «Գառնի Ինվեստ»-ը՝ 48,34 տոկոս ցուցանիշով (42,83 տոկոս՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ):

2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 32 վարկային կազմակերպություն՝ 62 մասնաճյուղով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև