Հայաստանի ներքին պետական պարտքն աճել է 20,5%-ով

01.03.2011 14:41
Հայաստանի ներքին պետական պարտքն աճել է 20,5%-ով

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի ներքին պետական պարտքը, 2009թ.-ի դեկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 20,5%-ով՝ կազմելով 180,3 մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալներով՝ պետական ներքին պարտքի կառուցվածքում 47,9%-ը կամ 86,4 մլրդ դրամը պետական միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերն են, շուրջ 34,5 մլրդ դրամ-ը (19,2%)՝ երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերը:

Ներքին պարտքի կառուցվածքում պետական կարճաժամկետ պարտատոմսերի բաժինը 28,5% է կազմում (51,4 մլրդ դրամ), իսկ խնայողական պարտատոմսերինը՝ 0,3% (604,9 մլն դրամ):

Միևնույն ժամանակ, ներքին պետական պարտքի կառուցվածքում կան ներգրավված վարկեր՝ 7,3 մլրդ դրամի չափով: Դրանց տեսակարար կշիռը 4 տոկոս է կազմում ($1 – 367,37 դրամ): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև