Հայաստանի փողի բազան հունվարի ընթացքում նվազել է 8,7%-ով

01.03.2011 14:43
Հայաստանի փողի բազան հունվարի ընթացքում նվազել է 8,7%-ով

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. 2011 թ.-ի հունվարի արդյունքներով՝ Հայաստանի փողի բազան նվազել է 8,7%-ով կամ 44338 միլիոն դրամով՝ կազմելով շուրջ 463,2 միլիարդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից՝ ԿԲ նախնական տվյալների հիման վրա, ԿԲ-ից դուրս կանխիկ դրամը հունվարի վերջին կազմել է 312,9 մլրդ դրամ ՝ դեկտեմբերի վերջի 348,2 միլիարդ դրամի փոխարեն:

Պարտադիր պահուստները դրամով կազմել են շուրջ 66,6  մլրդ դրամ՝ դեկտեմբերի վերջի 57,5 միլիարդի փոխարեն, պարտադիր պահուստներն արտարժույթով՝  շուրջ 70,2 մլրդ դրամ՝ դեկտեմբերի վերջի 88,2 միլիարդ դրամի փոխարեն:

Զուտ միջազգային պահուստները (փոխարկելի արտարժույթով, առանց սեփականաշնորհման միջոցների) հունվարի վերջին կազմել են շուրջ 427,7 մլրդ դրամ՝ դեկտեմբերի համեմատ ավելանալով 28,4 մլրդ դրամով կամ 5,2 տոկոսով:

Զուտ ներքին ակտիվների ծավալը հաշվետու ժամանակամիջոցում կազմել է 35,5 միլիարդ դրամ՝ դեկտեմբերի վերջի 56,4 միլիարդի փոխարեն: (1 դոլարը 367,37 դրամ է):-0-


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև