Հայկական դրամը 2010 թ. IV եռամսյակում ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,59%

02.03.2011 12:43
Հայկական դրամը 2010 թ. IV եռամսյակում ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել  է 0,59%

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի.  /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին շուկայական փոխարժեքը 2010 թվականի չորրորդ եռամսյակի վերջին, նախորդ եռամսյակի վերջի համեմատ, արժեզրկվել է 0,59 տոկոսով և հասել 363,44 դրամի մեկ դոլարի դիմաց։

Ինչպես նշվում է «Հայաստանի ԿԲ 2010 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում», հաշվետու եռամսյակում միջբանկային շուկայում օպերացիաների համախառն ծավալը կազմել է ավելի քան 2,5 մլն դոլար, ինչը 7,23 տոկոսով ավելի է 2009 թվականի համապատասխան ցուցանիշից։

Տվյալ ծրագրի համաձայն՝ դրամի առաջարկը կարգավորելու և դրամի փոխարժեքի կտրուկ տատանումները մեղմելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը չորրորդ եռամսյակում ՀՀ բանկերից գնել է 26.9 մլն, վաճառել՝ 38.28 մլն ԱՄՆ դոլար։

Միաժամանակ նախորդ տարվա չորրորդ եռամսյակում դրամի առավել ձեռնտու փոխարժեքն արժեզրկվել է 1,2 տոկոսով նախորդ եռամսյակի համեմատ, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար միջին եռամսյակային փոխարժեքի շուրջ 1.3% արժևորման համեմատ գործընկեր երկրների արժույթների՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ միջինը ավելի բարձր՝ շուրջ 2.5% արժևորմամբ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև