Ամերիաբանկը մասնաճյուղերի թիվը 11-ի կհասցնի. գլխավոր տնօրեն

02.03.2011 16:52
Ամերիաբանկը մասնաճյուղերի թիվը 11-ի կհասցնի. գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը ծրագրում է, որ մինչև 2011թ.-ի ավարտը Հայաստանում բանկի 11 մասնաճյուղ գործի, ասաց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«Զարգացման ծրագրով մենք այս տարի նախատեսում ենք հինգ մասնաճյուղ բացել, որոնցից մեկը գործարկվել է այսօր »,- չորեքշաբթի Երևանի «Մոսկովյան» մասնաճյուղի բացման արարողության ժամանակ ասաց Հանեսյանը:

Ըստ նրա, երկու նոր մասնաճյուղերը կբացվեն Լոռու մարզի Վանաձոր և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում: «Վանաձորում արդեն սկսվել են շինարարական աշխատանքները, և բացումը ծրագրված է հունիս-հուլիսին, ըստ իմ գնահատականի, Գյումրու մասնաճյուղը կբացվի սեպտեմբեր-հոկտեմբերին»,- ասաց նա:

Միաժամանակ գլխավոր տնօրենը հայտնեց, որ ևս երկու մասնաճյուղ կգործի Երևանում՝ Կոմիտասի փողոցում, որտեղ արդեն սկսվել են վերականգնողական աշխատանքները, ինչպես նաև Շենգավիթ կամ Նոր Նորք վարչական շրջաններում:

Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն իր հերթին նշեց, որ Ամերիաբանկի մասնաճյուղերն իրենց որակով, գործառութային հնարավորություններով, ձևակերպմամբ ու առցանց համակարգերով, գրեթե ոչնչով չեն տարբերվում գլխամասային գրասենյակից:

«Այդ պատճառով այս տարվա համար հինգ մասնաճյուղը բավական լուրջ ծրագիր է մեզ համար, քանի որ յուրաքանչյուր մասնաճյուղը մեզ մոտ բացվում է որպես առանձին head-office»,- ընդգծեց նա:

Ամերիաբանկը կորպորատիվ բանկ է` ինտեգրված ներդրումային-բանկային և սահմանափակ թվով մանրածախ բանկային ծառայություններում: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերը «Տրոյկա Դիալոգ» խումբն է, որը Ռուսաստանի խոշորագույն ներդրումային բանկային ընկերություններից մեկն է:

«Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:

Ամերիաբանկն այսօր ՀՀ տարածքում յոթ մասնաճյուղ ունի՝ ներառյալ «Մոսկովյան» նոր մասնաճյուղը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև