Հայաստանում հունվարին գնաճը 1,9% է կազմել

02.03.2011 16:53
Հայաստանում հունվարին գնաճը 1,9% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում փետրվարին, հունվարի համեմատ, 1,9% է կազմել, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:

Վիճակագրական տվյալների համաձայն, փետրվարին, հունվարի համեմատ, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) գներն աճել են 1,5 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,6 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագները՝ 3,4 տոկոսով։

Միաժամանակ 2011 թվականի փետրվարին, 2010 թվականի փետրվարի համեմատ, պարենային գների ինդեքսը կազմել է 112,4 տոկոս, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը)՝ 117,3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 105,4%, իսկ ծառայությունների ոլորտի սակագներինը՝  107,5%։

Միաժամանակ ընթացիկ տարվա փետրվարին, 2010 թվականի փետրվարի համեմատ, երկրի բոլոր հետազոտվող քաղաքներում սպառողական գներն աճել են 0,9-3,2%-ով, իսկ սպառողական գների ավելացման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Թալին քաղաքում։ Միաժամանակ, մայրաքաղաքում հաշվետու ժամանակահատվածում սպառողական գներն աճել են 1,6 տոկոսով։

Պետբյուջեի համաձայն, 2011 թ.-ի վերջին Հայաստանում գնաճը ծրագրված է 4 տոկոսի մակարդակում ((±1,5%):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև