Առէկսիմբանկը UEFA-ի չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր է խաղարկում

03.03.2011 13:12
Առէկսիմբանկը UEFA-ի չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր է խաղարկում

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Կանանց տոների կապակցությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի  խումբ»-ը՝ «MasterCard International»-ի հետ համատեղ, տարվա գլխավոր ֆուտբոլային խաղի՝ UEFA-ի չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր է խաղարկում՝ նախատեսված երկու անձի համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Լոնդոնում կայանալիք՝ տարվա գլխավոր ֆուտբոլային խաղի ուղեգիրը (երկու անձի համար) կխաղարկվի 2011թ.-ի ապրիլի 15-ին այն կանանց միջև, ովքեր մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում առավելագույն քանակությամբ գնումներ կկատարեն MasterCard միջազգային պլաստիկ քարտերի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը տոնական ակցիաների շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի  խումբ» ՓԲԸ-ն բոլոր կանանց երկու տարի ժամկետով և չնվազող մնացորդով՝ 70 տոկոսանոց զեղչով Maestro և MasterCard միջազգային պլաստիկ քարտեր է տրամադրում: Քարտը կարող է օգտագործվել ինչպես հայկական դրամով, այնպես էլ ռուսական ռուբլով, եվրոյով և ԱՄՆ դոլարով:

Մարտի 8-ին Հայաստանում տոնում են Կանանց միջազգային օրը, իսկ ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ:

Բանկի հաճախորդներն են ավելի քան 58 հազար ֆիզիկական և ավելի քան 2 հազար իրավաբանական անձիք, այդ թվում, ռուսական կապիտալի մասնակցությամբ այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Վիվասել-ՄՏՍ-ը, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ն, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանը և այլն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև