Գործազրկության նպաստը Հայաստանում կկազմի մոտ 18 հազար դրամ

03.03.2011 18:24
Գործազրկության նպաստը Հայաստանում կկազմի մոտ 18 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի.  /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի գործազրկության նպաստի չափը սահմանելու մասին որոշում է ընդունել։

Ինչպես կառավարության նիստի ընթացքում նշեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, գործազրկության նպաստը կկազմի մոտ 18 հազար դրամ։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ գործազրկության միջին մակարդակը հանրապետությունում 2010 թվականի վերջին կազմել է 7 տոկոս։ Նշված ժամանակում ամսական նպաստ էին ստանում 19 հազար գործազուրկներ, իսկ նպաստի միջին չափը 2010 թվականի վերջին կազմել է 16 928 դրամ։ ($1 – 367,2 դրամ է).-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև