ՎՏԲ Հայաստան Բանկը Հայաստանի արտարժութային շուկայի լավագույն մասնակից է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի.  /ԱՌԿԱ/. ՎՏԲ Հայաստան Բանկը Հայաստանի արտարժութային շուկայի լավագույն մասնակից է ճանաչվել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի՝ տարվա արդյունքների ամփոփման պաշտոնական արարողության ժամանակ։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ մրցանակաբաշխությունը անցկացվել է չորս անվանակարգերում` «Լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում»,  «Լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում»,  «Լավագույն անդամ` վարկային ռեսուրսների շուկայում»,  «Լավագույն անդամ` արտարժույթի շուկայում»: Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված են եղել երեք թեկնածու, որոնցից հաղթող է ճանանչվել միայն մեկ մասնակից:

«ՎՏԲ Բանկ Հայաստան» ՓԲԸ ճանաչվել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգի միանձնյա հաղթող, որտեղ ներկայացված է եղել այնպիսի մրցակիցների հետ ինչպիսիք են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն:

Հաղթողի հիշարժան մրցանակն ու վկայագիրը ՎՏԲ –Հայաստան Բանկի Գանձապետարանի պետ Լուսինե Սուսանյանին հանձնեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի փոխնախագահ Հենրիկ Էլֆվինգը:

Հարկ է նշել, որ «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն որպես թեկնածու ներկայացված էր նաև «Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» անվանակարգում:

«Մենք շատ ուրախ ենք, որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի կողմից անցկացված մրցանակաբաշխության արդյունքներով մեզ հաջողվեց գրավել առաջին տեղը «Բորսայի լավագույն անդամ արտարժույթային շուկայում» անվանակարգում: Հատկանշական է այն, որ կիռարվող չափանիշներից մեծ նշանակություն է տրվում իրականացված գործարքների արդյունավետությանը: Ինչպես մեր այնպես էլ հաճախորդների գործարքների արդյունավետությունն է, որ առաջնային խնդիր է հանդիսանում մեզ համար»,- ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական դեպարտամենտի տնօրեն, տնօրինության անդամ Յուրի Գուսևը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ: –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img