Գազպրոմբանկը և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը դրամական փոխանցումներ են իրականացնում առանց հաշիվ բացելու

04.03.2011 14:59
Գազպրոմբանկը և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը դրամական փոխանցումներ են իրականացնում առանց հաշիվ բացելու

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսական Գազպրոմբանկը և նրա դուստր կառույցը Հայաստանում՝ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը սկսել են դրամական փոխանցումներ իրականացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև առանց հաշիվ բացելու՝ իրենց MasterCard համակարգի միջազգային պլաստիկ քարտերի միջոցով։

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, նոր տեսակի փոխանցումների առավելությունն այն է, որ հաճախորդը կարող է օրվա ցանկացած պահին Ռուսաստանում Գազպրոմբանկի և Հայաստանում Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի բանկոմատներից արագ և հուսալի դրամական միջոցներ փոխանցել կամ ստանալ՝ բանկ չգնալով։ Փոխանցումներն իրականացվում են առայժմ միայն ռուսական ռուբլով։ Հայաստանի տարածքում փոխանցումները տրվում են դրամով։

Ռուսաստանի և Հայաստանի միջև բանկի ֆիզիկական անձանց փոխանցումների ընդհանուր ծավալը 2010 թվականին կազմել է 6,298 մլրդ դրամ, իսկ իրականացված փոխանցումների թիվը՝ 26 188։ Ակնկալվում է, որ նոր ծառայության ներդրմամբ 2011 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխանցումների ծավալները կաճեն 5-10 տոկոսով։

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» ՓԲԸ-ն VISA International (2002 թ.-ից) и MasterCard (2005 թ.-ից) միջազգային վճարային քարտերի սկզբունքային անդամ է, ինչպես նաև ArCa (2009 թ.-ից) տեղական վճարային համակարգի անդամ:  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև