Հայաստանում գրանցվել է ԱՊՀ երկրների շրջանում ամենաբարձր գնաճերից մեկը՝ 10,6 % չափով

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ընթացիկ տարվա հունվարին գրանցվել է ԱՊՀ երկրների շրջանում ամենաբարձր միջին տարեկան գնաճերից մեկը՝ 10,6 տոկոսի սահմաններում (2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ):

Այս մասին վկայում են ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալները: Միաժամանակ ԱՊՀ երկրներում նշված ժամանակահատվածում սպառողական գները միջինը ավելացել են 9,5 տոկոսով:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, հունվարին, դեկտեմբերի համեմատ, Հայաստանում սպառողական գներն ավելացել են 2,8 տոկոսով (ԱՊՀ երկրներում հունվարին գնաճը միջինը 2 տոկոս է կազմել՝ դեկտեմբերի համեմատ)։

Վիճակագրական տեղեկատվության համաձայն՝ հունվարին, 2010թ.-ի հունվարի համեմատ, ԱՊՀ բոլոր երկրներում գնաճ է նկատվել: Հաշվետու ժամանակահատվածում սպառողական գների առավելագույն աճ է գրանցվել Ղրղզստանում՝  20,6 տոկոս, Տաջիկստանում՝ 11,2 տոկոս: Նրանց հետևում են Բելառուսը՝ 10,6 տոկոս, Ռուսաստանը՝ 9,6 տոկոս, Ադրբեջանը՝ 8,3 տոկոս և Ուկրաինան՝ 8,2 տոկոս։

Ղազախստանում և Մոլդովայում նշված ժամանակահատվածում սպառողական շուկան թանկացել է, համապատասխանաբար, 8,1 և 6,7 տոկոսով:

Թուրքեմանստանի և Ուզբեկստանի տվյալները չեն ներկայացվում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img