ՀՀ ԿԲ-ն 4,5 մլրդ դրամի երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

10.03.2011 17:45
ՀՀ ԿԲ-ն 4,5 մլրդ դրամի երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը հինգշաբթի տեղաբաշխել է 4,5 միլիարդ դրամ ծավալով AMGN6014А151 թողարկման պետական երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 7,8 մլրդ դրամ, որոնցից 825  միլիոն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով:

Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 16,4350 տոկոս՝ 16,4401 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում (1 դոլարը 367,6 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև