ՀՀ տնտեսության զարգացման հիմնական խնդիրը ստվերային հատվածի բարձր մակարդակն է. ՎԶԵԲ

11.03.2011 17:39
ՀՀ տնտեսության զարգացման հիմնական խնդիրը ստվերային հատվածի բարձր մակարդակն է. ՎԶԵԲ

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ տնտեսության զարգացման հիմնական խնդիրը ստվերային հատվածի բարձր մակարդակն է, Երևանում Հայաստանի գործարար- հնարավորությունների և խոչընդոտների հարցերի վերաբերյալ հրավիրված կլոր սեղանի շուրջ ելույթ ունենալով՝ ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը (Valeriu Razlog):

Ըստ նրա, այդ են վկայում ՎԶԵԲ-ի և Համաշխարհային բանկի համատեղ ուսումնասիրությունները, որոնք անցկացվել են 2009-2010թթ.-ին ՀՀ 350 ձեռնարկատերերի շրջանում:

«Հայաստանի գործարար միջավայրի զարգացման հիմնական բարդությունների թվում ձեռնարկատերերը մատնանշում են ներքին ստվերային հատվածի բարձր ցուցանիշները, քաղաքական անկայունությունը, հարկային և օրենսդրական ոլորտների խնդիրները, ինչպես նաև մաքսային բարդ վարչարարությունը»,- ասաց Ռազլոգը:

Միաժամանակ նա նշեց, որ լոգիստիկայի բարձր սակագները և բարդ աշխարհագրական դիրքը բերում է նրան, որ հիմնական արտադրված հզորություններն ուղղվում են միայն ներքին պահանջարկը ծածկելուն, իսկ արտադրված ապրանքի միայն շատ չնչին ծավալն  է արտահանման ուղղվում, ինչը նույնպես բացասական է երկրի տնտեսական զարգացման համատեքստում:

ՀԲ-ի ցուցանիշների համաձայն, բիզնեսի վարման գրավչության մակարդակով (Doing business 2010) աշխարհի երկրների ամենամյա վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 48-րդ տեղը՝ անցյալ տարվա համեմատ իջնելով 4 կետով: Կառավարության կանխատեսումների համաձայն, մի շարք նախատեսված միջոցառումների իրականացման հաշվին, Հայաստանը մինչև 2011թ.-ի ապրիլի 1-ը բիզնեսի վարման գրավչության մակարդակով իրական առաջխաղացման կհասնի: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև