Մետաղների շուկա. նախորդ շաբաթ նվազել են ոսկու և պղնձի գները

14.03.2011 14:27
Մետաղների շուկա. նախորդ շաբաթ նվազել են ոսկու և պղնձի գները

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Ոսկու գնի՝ հունվարին սկսված մրցավազքի նոր ոլորապտույտն առաջին անգամ դանդաղել է նախորդ շաբաթ: Դա տեղի է ունեցել՝ չնայած նախորդ շաբաթ Լիբիայում տեղի ունեցող հակամարտության ներքո ոսկին իր նոր պատմական մաքսիմումն էր գրանցել՝ 1445 ԱՄՆ դոլար՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց:

Սակայն անցած հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու գինը նվազել է 0,8 տոկոսով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1416,58 ԱՄՆ դոլարի, որն աճել է եվրոպական տարադրամի նկատմամբ եվրագոտու սուվերեն պարտքի ճգնաժամի առնչությամբ վերսկսված մտավախությունների և, երկրորդ, նավթի նվազող գների ֆոնի ներքո, որոնք ավելացրեցին բացասման ճնշումը ոսկու գնի վրա:

Չնայած դեղին մետաղի արժենշման նվազմանը, այն դեռ շարունակում է մնալ շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում ՝որպես գնաճերի ռիսկերից և քաղաքական բախումներից ապահովագրվելու ակտիվ-ապաստարան: Մեր գնահատականով՝ արդյունաբերական ու ներդրումային պահանջարկի, արաբական աշխարհի երկրներում քաղաքական անկայունության և գնաճային ռիսկերի մեծացման ֆոնի ներքո ոսկու միջնաժամկետ հեռանակարները չափավոր դրական են մնում:

Առաջիկա շաբաթում ոսկու գինը կորոշվի՝ ելնելով ԱՄՆ-ից ստացված տնտեսական նորություններից ու Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի իրադարձություններից: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն ԱՄՆ ԴՊՀ հերթական նիստը, բնակարանի շուկայի տվյալներն ու ԱՄՆ-ում սպառողական գնաճը փետրվարին:

Արաբական աշխարհում քաղաքական բախումների ծավալման ֆոնի ներքո  ոսկին կարող է թարմացնել իր ծագած միտումը: Բացի այդ, ԴՊՀ-ի՝ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումը և ԱՄՆ-ում քաղաքական մեղմացման ծրագրի շարունակության հնարավորությունը կարող են հիանալի նեցուկ հանդիսանալ դեղին մետաղի արժենշման աճի համար: Հաջորդ շաբաթ ոսկու գինը, հավանաբար, կգտնվի 1395,0 – 1445,0 ԱՄՆ դոլարի սահմաններում՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց:

Ֆյուչերսային շուկայում նախորդ շաբաթ պղնձի գինը նվազել է 5,55 տոկոսով՝ հասնելով 4,232 ԱՄՆ դոլարի՝ մեկ ֆունտ պղնձի դիմաց: Գունավոր մետաղների, մասնավորապես, պղնձի շուկայում գրանցված զեղչերը հիմնականում պայմանավորված են Մերձավոր Արևելքի իրավիճակով: Շուկայի մասնակիցները կողմնորոշվում են արտաքին գործոններով և վախենում են, որ համաշխարհային տնտեսությունը կդանդաղի և կնվազի տվյալ մետաղների արդյունաբերական պահանջարկը:

Նախորդ շաբաթ պղնձի գնի վրա հավելյալ ճնշում գործադրեց Չինաստանում առևտրային սալդոյի մասին տեղեկությունը: Այսպես՝ ֆետրվարին պղնձի և պղնձե կիսաֆաբրիկատների ներկրումը Չինաստան, հունվարի համեմատ, նվազել է 35,2 տոկոսով՝ հասնելով 235469 տոննայի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 19 տոկոսով:

Մեր գնահատականով՝ համաշխարհային տնտեսության վերականգնման և զարգացող պետությունների կողմից այս մետաղի արդյունաբերական կայուն պահանջարկի ֆոնի ներքո պղնձի միջնաժամկետ հեռանկարները շարունակում են դրական մնալ: Չնայած Չինաստանի դրամական քաղաքականության հետզհետե խստացմանն ու պղնձի ներկրման ժամանակավոր անկմանը, պղնձի չինական պահանջարկը կշարունակի մեծանալ 2011 թվականին:

Առաջիկա շաբաթում պղնձի դինամիկան կախված կլինի ԱՄՆ-ի մակրոտնտեսական վիճակագրությունից և արաբական աշխարհի իրադարձություններից: ԱՄՆ-ում տան շուկայի վերաբերյալ դրական տվյալների և ԴՊՀ-ի՝ երկրում տնտեսական իրավիճակի հետ կապված տոկոսադրույքի վերաբերյալ սեփական որոշման վերաբերյալ դրական չափավոր մեկնաբանությունների դեպքում գունավոր մետաղների, այդ թվում և պղինձի գինը կարող է կրկին բարձրանալ: Ֆյուչերսային շուկայում պղնձի արժենշման տատանումների ենթադրվող դիապազոնը կլինի 4,0 – 4,40 ԱՄՆ դոլար՝ մեկ ֆունտ պղնձի դիմաց:

Միքայել Վերդյան՝ Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի և խմբագրության կարծիքները կարող են չհամընկնել


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև