ՀՀ բանկերում հունվարին 5,2%-ով կրճատվել է դրամով ներդրված ավանդների ծավալը

14.03.2011 15:03
ՀՀ բանկերում հունվարին 5,2%-ով կրճատվել է դրամով ներդրված ավանդների ծավալը

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված դրամային ավանդները, նախորդ ամիսների համեմատ, ընթացիկ տարվա հունվարին կրճատվել են 5,2 տոկոսով և 201,8 մլրդ դրամ կազմել, ասվում է ՀՀ կենտրոնական բանկի՝ Դրամավարկային ցուցանիշների ամփոփագրում:

Հաշվետվության համաձայն, ներգրավված դրամային ավանդների ընդհանուր ծավալում ժամկետային ավանդները կազմել են 44 տոկոս և հունվարին հասել են 88,8 մլրդ դրամի: Ընդ որում, տվյալ ցուցանիշի աճը հունվարին, դեկտեմբերի համեմատ, 4,8 տոկոս է կազմել:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ներգրավված դրամային ավանդների ընդհանուր ծավալում ցպահանջ դրամային ավանդները կազմել են 56 տոկոս կամ շուրջ 113 մլրդ դրամ: Տվյալ ցուցանիշի անկումը հունվարին 11,8 տոկոս է կազմել:

Միաժամանակ, արտարժույթով կատարված ավանդները հունվարին ավելացել են 2,3 տոկոսով և հունվարի վերջին կազմել 391,2 մլրդ դրամ ($1 – 367, 85 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև