«Կոնվերս բանկը» թողարկել է Mastercard Woman's Card

14.03.2011 16:28
«Կոնվերս բանկը» թողարկել է Mastercard Woman's Card

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Կանանց տոների կապակցությամբ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն թողարկում է միայն կանանց համար Mastercard Woman's Card:

Ինչպես երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, քարտը հատուկ դիզայնով է, թողարկվել է Master Card-ի հետ համատեղ, նախատեսված է բացառապես կանանց համար և Հայաստանում նախադեպը չունի:

««Կոնվերս բանկի» քարտապանները կարող են օգտվել դիսկոնտային ծրագրից մոտ 300 վաճառքի և սպասարկման կետերում: Woman’s Card-ի քարտապաններին կտրվեն հատուկ զեղչեր ավելի քան 160 առևտրային և սպասարկման կետերում՝ բազմաթիվ խանութներում, գեղեցկության սրահներում, ՍՊԱ և բժշկական կենտրոններում»,- ասաց նա:

Ինչպես տեղեկացրեց Դավթյանը, Woman’s Card-ի քարտապանների համար բանկն առանց վճարի գանձման կտրամադրի e-Converse` ինտերնետ-բանկինգ  ծառայությունը:

Բանկի գործադիր տնօրենը հավաստիացրեց, որ Master Card-ի հետ համագործակցությունը կշարունակվի, և մոտ ժամանակներս լրացուցիչ կհայտարարվի նոր ծրագրի մասին:

Դավթյանը հայտնեց, որ քարտ ստանալ ցանկացող բոլոր կանայք պետք է միայն համապատասխան հայտը լրացնեն բանկի ցանկացած մասնաճյուղում։ Woman’s Card-ը, տնօրենի խոսքերով, կտրամադրվի դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով։ Քարտը կարող է լինել ինչպես դեբետ, այնպես էլ կրեդիտ։

«Արդեն մոտ 50 քարտապան կա՝ հաշվի առնելով, որ սա նորույթ է և ներկայացվել է միայն մարտի 8-ին, իսկ պաշտոնապես գործում է այսօրվանից: Մենք ծրագրում ենք մեկ տարվա ընթացքում թողարկել ավելի քան 5 հազար Woman’s Card, դրա համար բոլոր անհրաժեշտ պայմանները կան»,- ասաց Դավթյանը:

Master Card միջազգային վճարահաշվարկային համակարգի տարածաշրջանային ղեկավար Նինա Վիլեմսը հայտնեց, որ Հայաստանում համակարգը նման ծրագիր առաջին անգամ է իրականացնում, իսկ նմանատիպ պրոդուկտ բավականին հաջող գործում է Ֆրանսիայում։

Մանրածախ բանկային ծառայությունների վարչության ղեկավար Արեն Ափիկյանն ավելացրեց, որ առաջիկայում կընդլանվի առևտրի և սպասարկման կետերի ցուցակը, որտեղ քարտապանները կարող են լրացուցիչ զեղչեր ստանալ։ Ափիկյանը հայտնեց, որ պրոդուկտը սեզոնային չէ և կգործի մշտապես, ինչպես նաև կգործարկվի հատուկ կայք, որում կներկայացվեն անհրաժեշտ բոլոր մանրամասներն ու տեղեկատվությունը։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :

Բանկն ունի մոտ 600 աշխատակից, բանկի 28 մասնաճյուղերից (2-ը` փոստբանկային ծառայություններ մատուցող մասնաճյուղ) բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները: ($1-367.85 դրամ է): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև