Կոնվերսբանկը 20% կավելացնի պլաստիկ քարտերի թիվը մինչև 2011 թվականի ավարտը

14.03.2011 18:06
Կոնվերսբանկը 20% կավելացնի պլաստիկ քարտերի թիվը մինչև 2011 թվականի ավարտը

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի.  /ԱՌԿԱ/. Հայկական «Կոնվերսբանկն» ընթացիկ տարվա վերջին մտադիր է առնվազն 20 տոկոսով ավելացնել պլաստիկ քարտերի թիվը, հաղորդեց բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը երկուշաբթի մամուլի ասուլիսում։

«Կոնվերսբանկի» ակտիվ քարտերի թիվը կազմում է շուրջ 50 հազար։ Մենք նախատեսում ենք մինչև տարեվերջ ավելացնել քարտերի թիվը ևս հինգ հազար միավորով, այդ թվում թողարկելով Master Card Woman’s Card պլաստիկ քարտեր։ Բայց մենք չենք սահմանափակվի միայն այդ քարտերի թողարկմամբ: Քարտերի նվազագույն աճը մինչև տարեվերջ կկազմի շուրջ 20 տոկոս»,- ասաց Դավթյանը։

Կանանց տոների կապակցությամբ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն թողարկում է միայն կանանց համար Mastercard Woman's Card: Woman’s Card-ի քարտապաններին կտրվեն հատուկ զեղչեր ավելի քան 160 առևտրային և սպասարկման կետերում՝ բազմաթիվ խանութներում, գեղեցկության սրահներում, ՍՊԱ և բժշկական կենտրոններում»,- ասաց նա:

Դավթյանի խոսքերով՝ Կոնվերսբանկն առաջատարի դիրքեր է զբաղեցնում նաև աշխատավարձային ծրագրերի մասով, ակտիվորեն աշխատում է Հայաստանի գործատուների հետ։ Բանկի գործադիր տնօրենի տվյալներով՝ աշխատավարձային քարտերը կազմում են քարտերի ընդհանուր թվի շուրջ 30 տոկոսը։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն` 2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են շուրջ 89,7 միլիարդ դրամ, պարտավորությունները` 73,2 միլիարդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը 16,4 միլիարդ դրամ է, վարկային ներդրումները` 42,8 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 55,7 միլիարդ դրամ, իսկ 2010թ. մաքուր շահույթը՝ 1,4 միլիարդ դրամ:

Կոնվերսբանկը դեկտեմբերի 31-ի դրությամբ ունի 28 մասնաճյուղ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև