Հայ ֆինանսիստները լավատեսությամբ են նայում ապագային. «ԱՌԿԱ» գործակալության հարցում

15.03.2011 16:33
Հայ ֆինանսիստները լավատեսությամբ են նայում ապագային. «ԱՌԿԱ» գործակալության հարցում

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ ֆինանսիստները բավականին լավատեսորեն են տրամադրված 2011 թ.-ի հեռանկարների նկատմամբ: Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության հարցման արդյունքները, որն անցկացվել է հայկական բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների շրջանում:

Հետազոտության նպատակն է որոշել շուկայի այս հատվածում ընթացիկ տարում գործարար լավատեսության հաշվեկշիռը, որը հաշվարկվում է լավատեսորեն և հոռետեսորեն տրամադրված ֆինանսիստների միջև տարբերության հիման վրա:

«ԱՌԿԱ» գործակալությունը շնորհակալություն է հայտնում հարցման բոլոր մասնակիցներին և հիշեցնում է, որ նման ուսումնասիրություններ անցկացվելու են պարբերաբար՝ Հայաստանի ֆինանսական շուկայի իրավիճակի, խաղացողների տրամադրվածության և սպասումների մասին հասարակությանն իրազեկելու նպատակով:

Խնդրում ենք ուշադրություն դարձնել նրան, որ  գործարար լավատեսության հաշվեկշռի գնահատման ճշգրտության աստիճանն ուղղակիորեն կախված է հարցման մասնակիցների թվից:

Բանկեր

Հատկանշական է, որ հարցմանը մասնակցած բոլոր բանկերը կարծում են, որ իրենք իրական հնարավորություններ ունեն ավելացնել իրենց բիզնեսի շրջանառությունը: Այն հարցին, թե կավելանա՞, արդոք, ընկերության շահութաբերությունը 2011 թ.-ին, հարցմանը մասնակցած բանկերից միայն մեկն է հոռետեսական պատասխան տվել, մյուսները դրական են պատասխանել:

Ընթացիկ իրավիճակին դրական գնահատական տալու հիմքերից մեկն այն է, որ հարցմանը մասնակցած բանկերը 100 տոկոսով համոզված են, որ իրենց կազմակերպության հաճախորդների թիվը 2011 թ.-ին, 2010 թ.-ի համեմատ, կավելանա, միաժամանակ աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցում ևս բանկերի 100 տոկոսը լավատեսորեն է տրամադրված:

Պատասխանելով այն հարցին, թե սպասվու՞մ է, արդյոք, 2011 թ.-ին ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիք, բանկերը տարբեր կարծիք հայտնեցին՝ 46 տոկոսը կարծում է, որ ճգնաժամի երկրորդ ալիք չի լինի, 54 տոկոսը չի բացառում դա: (Տես աղյուսակ 1-ը):

Աղյուսակ 1.

Հարցեր Այո Ոչ Դժվարանում եմ պատասխանել
2011 թ.-ին կավելանա՞ բիզնեսի շրջանառությունը 100% - -
Կավելանա՞  շահութաբերությունը 92% 8% -
Նախատեսվու՞մ է, արդյոք, աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում 100% - -
Նախատեսվու՞մ է, արդյոք, հաճախորդների թվի ավելացում 100% - -
Սպասվու՞մ է ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիք - 46% 54%

Հարցման համաձայն՝  հարցմանը մասնակցած բանկիրների 88 տոկոսը կարծում է, որ այս տարի իրենց բիզնեսը զարգացում է ապրում, 10,5 տոկոսը դժվարացել է պատասխանել և միայն 1,5 տոկոսն է հոռետեսորեն տրամադրված:

Այսպիսով, 2011 թ.-ին Հայաստանի բանկերի շրջանում գործարար լավատեսության հաշվեկշիռը (ԳԼՀ) կազմել է +86,5 տոկոս: (Տես Աղյուսակ 2-ը):

Աղյուսակ 2.

լավատեսներ հոռետեսներ Դժվարացել են պատասխանել ԳԼՀ
88% 1,5% 10,5% 86,5%

Վարկային կազմակերպություններ

Հարցմանը մասնակցած վարկային կազմակերպությունների 82 տոկոսը կարծում է, որ 2011 թ.-ին ինրենց բիզնեսի շրջանառությունը կավելանա և միայն 18 տոկոսն է դժվարացել պատասխանել:

Միաժամանակ հարցվածների 73 տոկոսը եկամտի աճ է ակնկալում, այն դեպքում, երբ 27 տոկոսը հոռետեսական է տրամադրված:

Այս խմբի հարցվածների կեսից ավելին՝ 55 տոկոսը, ընթացիկ տարում նախատեսում է բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը, 27 տոկոսը մտադիր է փոփոխության չենթարկել աշխատավարձերի չափը, իսկ 18 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին:

Ստացված տվյալների համաձայն՝ հարցված ՎԿ-ների 91 տոկոսը կարծում է, որ 2011 թ.-ին իրենց հաճախորդների թիվը կավելանա, և միայն մեկ կազմակերպություն դժվարացել է որևէ կանխատեսում անել:

Ճգնաժամի երկրորդ ալիքի հնարավորության մասին հարցին ՎԿ-ները պատասխանել են հետևյալ կերպ՝ հարցվածների 46 տոկոսը (ինչպես նաև բանկիրները) բացառում են երկրորդ ալիքի հնարավորությունը, 18 տոկոսը 2011 թ.-ին սպասում են ճգնաժամի երկրորդ ալիք և 36 տոկոսը դժվարացել է որևէ կանխատեսում անել: (Տես Աղյուսակ 3-ը):

Աղյուսակ 3.

Հարցեր Այո Ոչ Դժվարանում եմ պատասխանել
2011 թ.-ին կավելանա՞ բիզնեսի շրջանառությունը 82% - 18%
Կավելանա՞  շահութաբերությունը 73% 27% -
Նախատեսվու՞մ է, արդյոք, աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում 55% 27% 18%
Նախատեսվու՞մ է, արդյոք, հաճախորդների թվի ավելացում 91% - 9%
Սպասվու՞մ է ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիք 18% 46% 36%

Հարցման համաձայն՝ ՎԿ-ների 69 տոկոսը կարծում է, որ ընթացիկ տարում իրենց բիզնեսը զարգանալու է, 14,6 տոկոսը կարծում է, որ աճ չի գրանցվի, իսկ 16,4 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Այսպիսով՝ 2011 թ.-ին հայկական վարկային կազմակերպությունների շրջանում գործարար լավատեսության/հոռետեսության հաշվեկշիռը կազմել է +54,5 տոկոս: (Տես աղյուսակ 4-ը):

Աղյուսակ 4

լավատեսներ հոռետեսներ Դժվարացել են պատասխանել ԳԼՀ
69% 14,6% 16,4% 54,4%

Ապահովագրական ընկերություններ

Ինչպես ցույց են տվել ուսումնասիրության տվյալները, Հայաստանի ֆինանսական շուկայում ամենամեծ լավատեսները ապահովագրողներն են: Հարցմանը մասնակցած ապահովագրական ընկերությունների 100 տոկոսը կարծում է, որ 2011 թ.-ին իրենք իրական հնարավորություն կունենան ավելացնել ձեռնարկատիրական գործունեության շրջանառությունն ու բիզնեսի շահութաբերությունը:

Հարցմանը մասնակցած ապահովագրական ընկերությունների 100 տոկոսը նախատեսում են 2011 թ.-ին բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը և ավելացնել հաճախորդների թիվը:

Հատկանշական է, որ այս կատեգորիայի հարցվածների շրջանում ամբողջովին բացակայում է հոռետեսական տրամադրվածությունը ճգնաժամի երկրորդ ալիքի վերսկսման կապակցությամբ: Ապահովագրողների 67 տոկոսը կարծում է, որ Հայաստանում ճգնաժամի երկրորդ ալիք չի լինի, իսկ 33 տոկոսը դժվարացել է պատասխանել: (Տես աղյուսակ 5-ը):

Աղյուսակ 5

Հարցեր Այո Ոչ Դժվարանում են պատասխանել
2011 թ.-ին կավելանա՞ բիզնեսի շրջանառությունը 100% - -
Կավելանա՞ շահութաբերությունը 100% - -
Նախատեսվու՞մ է, արդյոք, աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում 100% - -
Նախատեսվու՞մ է, արդյոք, հաճախորդների թվի ավելացում 100% - -
Սպասվու՞մ է ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիք 0% 67% 33%

Հարցման համաձայն՝ հարցված ապահովագրական ընկերությունների 93,4 տոկոսը կարծում է, որ այս տարի նրանց բիզնեսը կզարգանա, 6,6 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հոռետեսական տրամադրվածություն ունեցողներ չկան:

Արդյունքում, 2011 թ.-ին հայկական ապահովագրողների շրջանում գործարար լավատեսության/հոռետեսության հաշվեկշիռը կազմել է +93,4 տոկոս: (Աղյուսակ 6)

Աղյուսակ 6

Լավատեսներ Հոռետեսներ Դժվարացել են պատասխանել ԳԼՀ
93,4% 0% 6,6% 93,4%

2011 թ.-ին գործարար լավատեսության հաշվեկշռի սահմանման մասին հարցմանը մասնակցել է Հայաստանի բանկերի 62 տոկոսը, վարկային կազմակերպությունների 34 տոկոսը և ապահովագրական ընկերությունների 33 տոկոսը:

Հայաստանում այսօրվա դրությամբ գործում է 21 առևտրային բանկ, 9 ապահովագրական ընկերություն և 32 վարկային կազմակերպություն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև