Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբը մտադիր է 2011թ.-ին 3.5 մլն դոլարի շահույթ ստանալ

15.03.2011 17:13
Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբը մտադիր է 2011թ.-ին 3.5 մլն դոլարի շահույթ ստանալ

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբ»  ՓԲԸ-ն ընթացիկ տարեվերջին մտադիր է շուրջ 3,5 մլն դոլարի չափով շահույթ ստանալ, ինչը միջին բանկային մակարդակից ոչ ցածր ակտիվների և կապիտալի շահութաբերության ցուցանիշների ապահովում է ենթադրում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ մինչև 2011թ.-ի վերջը «Առէկսիմբանկ- Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն նաև մտադիր է ավելի քան 40 տոկոսով  ավելացնել ներգրաված միջոցների ծավալը։ Բացի այդ, մինչև 2011թ.-ի վերջը ծրագրվում է 37 տոկոսով ավելացնել բանկի ընդհանուր ակտիվները, ընդ որում 2011թ.-ին բանկի վարկային պորտֆելը 50 տոկոսով կաճի։

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: Բանկը VISA International и MasterCard International վճարային համակարգերի սկբզբունքային անդամ է:

2007թ.-ի նոյեմբերին ռուսական Գազպրոմբանկը ձեռք բերեց Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80 տոկոսը։ 2008թ.-ի հուլիսին Առէկսիմբանկը լրացուցիչ էմիսիա է անցկացրել, որը նույնպես գնվել է Գազպրոմբանկի կողմից, ինչի արդյունքում նրա մասնաբաժինն աճել է մինչև 94,15 տոկոս։ 2008թ.-ի սեպտեմբերին Գազպրոմբանկը գնել է Ռայֆֆայզենբանկի մոտ մնացած 5,85 տոկոսը, և այժմ բանկի 100 տոկոսանոց սեփականատերն է։

2011 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ բանկի կանոնադրական կապիտալը կազմել է 12,3 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 14,4 միլիարդ դրամ, նորմատիվային ընդհանուր կապիտալը՝ 20,3 միլիարդ դրամ:

2010թ.-ի ընթացքում՝ 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ, «Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ –ի մաքուր շահույթը (հարկումից հետո) 5 անգամ ավելացել է և կազմել 1 մլրդ դրամ։ 2010թ.-ի ընթացքում Բանկի ակտիվներն ավելացել են 72.8 տոկոսով և ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել 67,4 միլիարդ դրամ, իսկ վարկային ներդրումները՝ 130.8 տոկոսով և կազմել 49,4 մլրդ դրամ։ 2010թ.-ին հիմնական ցուցանիշների աճի տեմպերով Բանկը զբաղեցրել է ՀՀ բանկային համակարգի առաջատար տեղերից մեկը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև