HSBC Բանկ Հայաստանը երկրի տարադրամի փոխանակման լավագույն պրովայդեր է ճանաչվել

17.03.2011 16:20
HSBC Բանկ Հայաստանը երկրի տարադրամի փոխանակման լավագույն պրովայդեր է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Global Finance միջազգային գործարար հանդեսը (Նյու Յորք) HSBC Բանկ Հայաստանին ՀՀ-ում տարադրամի փոխանակման լավագույն պրավայդեր է ճանաչել՝ «2011թ.-ի աշխարհի տարադրամի փոխանակման լավագույն պրովայդերները» կարգում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Լավագույն պրովայդերների ընտրության համար 86 երկրներում ճափանիշ են  ծառայել գործառնությունների ծավալը, շուկայում առկա մասնաբաժինը, գլոբալ ծածկույթը, հաճախորդների սպասարկումը, մրցակցային գնային քաղաքականությունը և նորարարական տեխնոլոգիաները։

Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ տարադրամի շուկայում առաջատարներից մեկը   համարվող HSBC Բանկ Հայաստանի տարադրամային գործառությունների տարեկան շրջանառությունը 2010թ.-ին շուրջ 2 մլրդ դոլար է կազմել։ Այսօրվա դրությամբ բանկը տարադրամային գործառնություններով ծառայություններ է մատուցում Հայաստանում առավել պահանջված 12 տարադրամներով։

Միաժամանակ իր գլոբալ ցանցի և աշխարհի 87 երկներում առկայության շնորհիվ բանկը հնարավորություն ունի հաճախորդներին հիմնական և երկրորդական  տարադրամների լայն շրջանակով բիզնես որոշումներ տրամադրել։

Ըստ HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր փոխտնօրեն Իրինա Սեյլանյանի՝ հաշվի առնելով, որ տնտեսական խնդիրներն ու արժութային քաղաքականության խստացումը ողջ աշխարհում արժութային շուկաներում անկայունության են հանգեցրել, HSBC Բանկ Հայաստանը միշտ ձգտում է իրազեկ և կոմպետենտ բանկ լինել տարադրամի շուկայում, որպեսզի օգնի հաճախորդներին հարմարվել և համակերպվել շուկայի տատանումներին։

«Մեզ համար նաև կարևոր է արդարացնել հաճախորդների սպասելիքները՝ տարադրամի շուկայում նոր արժութային ապրանքներ և տեխնոլոգիաներ ներդնելով»,- ասաց նա։

Սեյլանյանը նշեց, որ վերջերս բանկը հայ հաճախորդներին միջազգային հաշվարկներ և չինական յուանով հաշիվներ է առաջարկել, իսկ մոտ ապագայում մտադիր է հայկական շուկային առցանց ռեժիմով տարադրամի փոխանակման համակարգ առաջարկել, որը օգտագործվում է ողջ աշխարհում HSBC Բանկի հաճախորդների կողմից։

«Այդ համակարգը Հայաստանի մեր հաճախորդներին հնարավորություն կտա առցանց ռեժիմով արժութային գործարքներ իրականացնել՝ առանց բանկ այցելելու»,- պարզաբանեց նա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
Ասթրիդ Քլիֆորդ 2012-02-15 17:18:08 Ասթրիդ Քլիֆորդ