ՀՀ ԿԲ-ն 4,5 մլրդ դրամի երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

17.03.2011 16:46
ՀՀ ԿԲ-ն 4,5 մլրդ դրամի երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը հինգշաբթի տեղաբաշխել է 4,5 միլիարդ դրամ ծավալով AMGB10172218 թողարկման պետական երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 5,4 մլրդ դրամ, որոնցից 4,8 մլրդ դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով:

Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 15,3604 տոկոս՝ 15,4400 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում (1 դոլարը 369,46  դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև