Հայաստանի Բանկերի միության նախագահ է ընտրվել Աշոտ Օսիպյանը

18.03.2011 12:00
Հայաստանի Բանկերի միության նախագահ է ընտրվել Աշոտ Օսիպյանը

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկի» վարչության նախագահ-գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը Հայաստանի Բանկերի միության նիստում միաձայն ընտրվել է միության նախագահ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին միության մամուլի ծառայությունից:

2009թ. նոյեմբերից Հայաստանի բանկերի միությունը գլխավորում էր «Բիբլոս բանկ Արմենիայի» գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը:

Հայաստանի բանկերի միությունը հիմնադրվել է 1995 թ.-ի հուլիսի 27-ին բանկերի շահերի պաշտպանության նպատակով: Հայաստանի տարածքում գործող բոլոր  կոմերցիոն բանկերը ՀԲՄ անդամ են:

Հայաստանում գործում է 21 բանկ:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև