Երկարաժամկետ ավանդների տոկոսադրույքները Հայաստանում հունվարին ավելացել են

18.03.2011 12:49
Երկարաժամկետ ավանդների տոկոսադրույքները Հայաստանում հունվարին ավելացել են

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի.  /ԱՌԿԱ/. Երկարաժամկետ ավանդների (ավելի քան 1 տարի ժամկետով) միջին տոկոսադրույքներն ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար Հայաստանում հունվարին նախորդ ամսվա համեմատ ավելացել են, համապատասխանաբար, միջինը 1,1 տ.կ. և 0,15 տ.կետով, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի «Դրամավարկային ցուցանիշների ամփոփում» հաշվետվությունում։

Հաշվետվության համաձայն` ֆիզիկական անձանց համար դրամային ավանդների տոկոսադրույքն ավելացել է 0,2 տոկոսային կետով, իսկ արտարժութային ավանդների համար՝ 0,1 տոկոսային կետով՝ միջինը կազմելով 11,6 և 8,4 տոկոս՝ համապատասխանաբար։

Միաժամանակ իրավաբանական անձանց համար դեպոզիտների միջին տոկոսադրույքը դրամով աճել է 1 տոկոսային կետով, իսկ արտարժութային ավանդների համար՝ 1,2 տոկոսային կետով՝ միաժամանակ կազմելով միջինը 8,4 տոկոս և 10,4 տոկոս՝ համապատասպանաբար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև