HSBC Բանկ Հայաստանը չի բացառում 2011 թվականին պարտատոմսերի փակ թողարկման հնարավորությունը

18.03.2011 19:06
HSBC Բանկ Հայաստանը չի բացառում 2011 թվականին պարտատոմսերի փակ թողարկման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի.  /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը չի բացառում պարտատոմսերի փակ թողարկման հնարավորություն 2011 թվականին, ասաց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական շուկաների օպերացիոն դեպարտամենտի տնօրեն Իրինա Սեյլանյանը։

«Այսօր մենք նման ծրագրեր չունենք, սակայն այդ գործիքը միշտ ընդգրկված է եղել մեր գործիքակազմում, և հնարավոր է, որ մենք քննարկենք դրա անհրաժեշտությունը տարվա ընթացքում»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նա։

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, որը «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995թ.-ի սեպտեմբերի 25-ին։ ««HSBC Europe BV» հոլդինգային ընկերությունը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև