ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆակտորինգային սպասարկման մասով համագործակցության պայմանագիր է ստորագրել ՀԿԵ-ի հետ

21.03.2011 16:41
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆակտորինգային սպասարկման մասով համագործակցության պայմանագիր է ստորագրել ՀԿԵ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն, ընդլայնելով հայկական շուկայում գործող ընկերությունների բանկային շրջանակը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ ֆակտորինգային սպասարկման մասով համագործակցության պայմանագիր է ստորագրել:

Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, ՎՏԲ-Հայաստան Բանկը, մանրամասն վերլուծելով իր ռազմավարական գործընկեր ՀԿԵ-ի կարիքները, Հայաստանում նմանը չունեցող ֆակտորինգային ծառայություն է մշակել:

Հաղորդագրության համաձայն, ծառայության շրջանակներում ՀԿԵ հաճախորդների համար կբացվեն ֆակտորինգային լիմիտներ, որոնցով կֆինանսավորվեն ոչ միայն հայրենական ընկերությունների՝ երկաթուղով բեռնափոխադրումների ծախսերը, այլ նաև ՀԿԵ-ին ուղեկցող այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են առաքումը, որը ՀԿԵ հաճախորդների համար նոր ծառայություն է:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, ադապտացված ծառայության էությունն այն է, որ ՀԿԵ-ն հնարավորություն է ստանում իր ծառայությունները տեղական ընկերություններին ներկայացնել ավելի շահավետ պայմաններով՝ տրանսպորտային ծառայությունների վճարի հետաձգմամբ, ինչպես նաև ֆակտորինգային պրոդուկտում ներառված զեղչերի ճկուն համակարգով իրենց հաճախորդներին ներկայացնել նոր ծառայությունները:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ դիտարկել է ՀԿԵ-ին որպես ռազմավարական գործընկերոջ: Եվ այս տեսանկյունից ընկերության ծառայությունների համատեղ առաջխաղացումը հայկական տրանսպորտային շուկայում նոր գործընկերային հարաբերությունների վկայությունն է»,- նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն, Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

«Կարծում եմ, որ համաձայնագիրը կնպաստի երկաթուղային փոխադրումներից օգտվող ընկերությունների, ինչպես նաև այդ ծառայություններով շահագրգռված ընկերությունների, մասնավորապես  արտահանողների ֆինանսական հնարավորությունների ընդլայնմանը»,- ասաց  Օվսյաննիկովը:

Ինչպես նշեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը, այսօր ընկերությունը հերթական քայլն է կատարում Հայաստանի տրանսպորտային շուկայի նվաճման ուղղությամբ:

«Ֆակտորինգային ծառայությունները, որոնք հայ արտադրողին և առաքողին օժանդակելու և խթանելու նպատակ ունեն, նոր են և նմանը չունեն երկրի շուկայի տրանսպորտային սեգմենտում: «ՀԿԵ» ՓԲԸ-ի առկա և ապագա հաճախորդների աչքերում երկաթուղային փոխադրումների գրավչությունը բարձրացնելու կոչված ֆինանսական գործիքների շարքի ընդլայնումը մեր ընկերության առաքելության կատարման օրինաչափ հետևանք է»,- ասաց նա:

Շայդուլլինը միաժամանակ նշեց, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից երկաթուղին որպես ֆակտորինգային ծառայության ներդրման գործընկեր ընտրելը պատահական չէ և պայմանավորված է բանկի հնարավորությունների դիապազոնով, որն անհրաժեշտ է տվյալ ծառայությունների իրագործման համար:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը, իրականացնում է «Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև