Ոսկին թանկացել է Լիբիայի և Ճապոնիայի դեպքերի պատճառով

22.03.2011 12:05
Ոսկին թանկացել է Լիբիայի և Ճապոնիայի դեպքերի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի.  /ԱՌԿԱ/.Երկուշաբթի՝ մարտի 21-ին, ոսկին թանկացել է հինգերորդ օրն անընդմեջ Լիբիայում և Մերձավոր Արևելքում  շարունակվող հակամարտության, ինչպես նաև բարձր հուսալիության ակտիվների պահանջարկն ավելացրած ճապոնական վառելիքաէներգետիկ համակարգի ճգնաժամի վերաբերյալ մտահոգությունների ֆոնի ներքո. վկայում են բորսաների տվյալները։

Ոսկու ապրիլյան ֆյուչերսը Նյու Յորքի Comex բորսայում, առուվաճառքի արդյունքներով, երկուշաբթի թանկացել է 0,3 տոկոսով՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց մինչև 1430,3 դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Միջազգային ռազմական կոալիցիոն ուժերը նախորդ գիշեր 10-ից 12 հրթիռ են արձակել Լիբիայի ուղղությամբ՝ Մուհամար Քադաֆիի ուժերի դեմ օտարերկրյա ռազմական օպերացիայի շրջանակներում։

Թանկարժեք մետաղի պահանջարկին օգնում է նաև խաղացողների մտահոգությունը՝ ճապոնական ատոմակայաններում ստեղծված իրավիճակի շուրջ։

«Ընթացիկ անորոշությունը թանկարժեք մետաղների համար լավ հիմք է»,- Bloomberg գործակալությանն է ասել Commerzbank AG վերլուծական դեպարտամենտի ղեկավար Յուջեն Վայնբերգը։ - Մենք ակնկալում ենք, որ այս պայմաններում ոսկու գինը կշարունակի աճել և կհասնի ռեկորդային ցուցանիշի։

2010 թվականի ընթացքում ոսկին թանկացել է 30 տոկոսով։ Մետաղի արժեքի աճ է գրանցվում տասը տարի անընդմեջ, ինչը դարձել է գնի աճի ամենաշարունակական ժամանակահատվածը, համենայն դեպս, 1920 թվականից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև