ՀՀ կառավարությունը պատրաստ է հաջող ձեռնարկությունների համար պետական վարկավորման դրույքը 12%-ից նվազեցնել 10%-ի

22.03.2011 18:10
ՀՀ կառավարությունը պատրաստ է հաջող ձեռնարկությունների համար պետական վարկավորման դրույքը 12%-ից նվազեցնել 10%-ի

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը պատրաստ է հաջող ձեռնարկությունների համար պետական վարկավորման դրույքը ներկայիս 12%-ից նվազեցնել մինչև 10%-ի, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։

«Մենք կառաջարկենք դրույքների նվազեցում և կբարելավենք վարկավորման պայմաններն այն ձեռնարկությունների համար, որտեղ ակնհայտ են իրական արդյունքները և որոնք հաջողությամբ իրականացնում են իրենց ծրագրերը, քանի որ մենք համոզվում ենք, որ նրանք հուսալի գործընկերներ են, ովքեր պետական և մասնավոր հատվածի համագործակցության հաջող օրինակներ են ցուցադրում»,-ասաց Դավթյանը։

Ըստ նրա՝ ծրագրերի հաջող իրականացումը նվազեցնում է ռիսկերը, այդ պատճառով պետությունը կարող է հեշտացնել ձեռնարկությունների վարկային բեռը՝ հաշվի առնելով նրանց վստահության վարկը։

Որպես կարևոր տեսակետ՝ նախարարը նշեց այն փաստը, որ վարկավորումն իրականացվում է դրամով՝ ընդգծելով, որ դրանք բավականին մրցակցային պայմաններ են, շուկայականից ցածր։

Ըստ նրա՝ նման մոտեցումն արդեն ցուցաբերվել է «Լիկվոր» ընկերության նկատմամբ, ենթադրվում է համանան մոտեցում ցուցաբերել նաև «Էլեկտրասարք» գործարանի նկատմամբ։

Այսօրվա դրությամբ ձեռնարկությունների հիմնական վարկավորումն իրականացվում է «Փոքր և միջին բիզնեսի» համընդհանուր վարկային կազմակերպության միջոցով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև