Համաշխարհային տնտեսության մեջ դոլարի տեղը կզբաղեցնի ազգային արժույթների զամբյուղը

23.03.2011 13:46
Համաշխարհային տնտեսության մեջ դոլարի տեղը կզբաղեցնի ազգային արժույթների զամբյուղը

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային տնտեսության մեջ դոլարի տեղը հետագայում պետք է փոխարինի ոչ թե մեկ այլ արժույթ, այլ ազգային արժույթներ մի ամբողջ զամբյուղ, կարծում է Միջազգային խնդիրների չինական ինստիտուտի համաշխարհային տնտեսության բաժնի ղեկավար Ցզյան Չունյուեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Կես դարից ավել դոլարը գլխավոր համաշխարհային արժույթն է համարվում և մինչև այսօր երկրների մեծամասնությունն իրենց ազգային արժույթները կապում են դոլարին, ինչը երկար տարիներ կայուն զարգացում է ապահովում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է գիտնականը։

Նա հիշեցրել է, որ ողջ համաշխարհային ոսկյա արժույթների պահուստների ավելի քան 65 տոկոսը պահվում է դոլարով, համաշխարհային առևտրի շրջանառության ավելի քան 80 տոկոսը նույնպես իրականացվում է ամերիկյան արժույթով։

«Այդ կարգը փոխելու համար անհրաժեշտ է, որ ինչ-որ տնտեսություն որոշակի ուժի հասնի և արժույթը (այս երկրի) լայնորեն օգտագործվի համաշխարհային առևտրում»,- նշել է փորձագետը։ «Խոսել այն մասին, թե առաջիկայում ինչ-որ այլ արժույթ կկարողանա համաշխարհային առևտրում դոլարի այդ ցուցանիշներին հասնել, դեռ չափազանց վաղ է»,- ասել է Ցզյան Չունյուեն։

Նա ընդգծել է, որ «համաշխարհային արժույթի փոփոխությունը բավական երկար ժամանակ է պահանջում»։

«Ես կարծում եմ, որ հետագայում դոլարի տեղը կզբաղեցնի ոչ թե մեկ արժույթ, այլ արժույթների զամբյուղ, որտեղ, օրինակ, կլինեն դոլարը, յուանը, իենը»,- ասել է գիտնականը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև