«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 2010 թ.-ին ավելացել է 140%՝ կազմելով 135 մլն դոլար

25.03.2011 15:20
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 2010 թ.-ին ավելացել է 140%՝ կազմելով 135 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 2010 թ.-ին ավելացել է 140 տոկոսով՝ կազմելով շուրջ 135 մլն դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ աճ է գրանցվել ինչպես կորպորատիվ վարկավորման (231.2 տոկոսանոց կամ 104 մլն ԱՄՆ դոլարի աճ), այնպես էլ մանրածախ վարկավորման (25 տոկոսանոց աճ կամ 31,1 մլն ԱՄՆ դոլարի աճ) հատվածում: Նախորդ տարվա համեմատ՝ պորտֆելի պրոբլեմային պարտքի տեսակարար կշիռը նվազել է՝ 1,95 տոկոսից հասնելով 1,13 տոկոսի:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ» ՓԲԸ-ի Զարգացման եռամյա ընդունված ռազմավարության համաձայն՝ 2011 թ.-ին վարկերի ընդհանուր պորտֆելը նախատեսվում է ավելացնել 50 տոկոսով՝ հասցնելով այն 73,5 մլրդ դրամի կամ շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ.: 2007թ.-ի նոյեմբերին ռուսական Գազպրոմբանկը ձեռք բերեց Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80 տոկոսը։ 2008թ.-ի հուլիսին Առէկսիմբանկը լրացուցիչ էմիսիա է անցկացրել, որը նույնպես գնվել է Գազպրոմբանկի կողմից, ինչի արդյունքում նրա մասնաբաժինն աճել է մինչև 94,15 տոկոս։ 2008թ.-ի սեպտեմբերին Գազպրոմբանկը գնել է Ռայֆֆայզենբանկի մոտ մնացած 5,85 տոկոսը, և այժմ բանկի 100 տոկոսանոց սեփականատերն է։--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25