«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահը «Luxury» ամսագրի վարկածով ճանաչվել է 2010 թվականի տարվա բանկիր

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Մշակույթի, արվեստի և քաղաքականության հազար գործիչներ «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության  նախագահ Սամվել Ճզմաչյանին ճանաչել են 2010 թվականի տարվա բանկիր, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունից:

Երեք փուլով անցկացված հարցումն իրականացվել է «Luxury» ամսագրի կողմից, որի նպատակն է եղել բացահայտել 50 անվանակարգերում տարվա ամենամեծ ճանաչումն ու նվաճումները գրանցած գործիչներին:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, Սամվել Ճզմաչյանը վերջին 10-15 տարիներին բանկային համակարգում գործող բանկային ամենամեծ ստաժն ունեցող ղեկավարն է:

Ավելի քան 15 տարի Սամվել Ճզմաչյանը ղեկավարում է Անելիք Բանկը: 1980 թվականից ստանձնել է ԽՍՀՄ Պետբանկի ՀՀ գրասենյակի էլեկտրագործարանային բաժանմունքի կառավարչի պաշտոնը, այնուհետև ղեկավարել է Արտաքին առևտրային բանկի ՀՀ բաժանմունքը (Վնեշտորգբանկ), հետագայում Արտտնտբանկը, 1990 թվականից ղեկավարել է Վնեշէկոնոմբանկը, այնուհետև Հայներարտբանկը, իսկ 1994-1995 թվականներին  Մոսկվայի Գլոմբանկը:

«Երկարամյա իմ աշխատանքային փորձից հանգել եմ այն եզրակացության, որ աշխատանքը պետք է կատարել մեծ սիրով, նվիրվածությամբ և ազնվորեն: Եվ միայն այդ դեպքում կարող ես վստահ լինել, որ կստանաս արժանի գնահատական: Այս մրցանակը ես կվերագրեի ամբողջ բանկային համակարգին, քանի որ վերջին 2-3 ճգնաժամային դժվար տարիներին բանկային համակարգը կարողացավ կանգուն մնալ և պահպանել իրեն բնորոշ բոլոր դրական հատկանիշները: Ես խորապես համոզված եմ, որ այդպես էլ կշարունակվի», – իր շնորհակալական խոսքում նշել է Ճզմաչյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 51 տոկոսց մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արթուր Առաքելյանը՝ 12,25 տոկոսով, Արմեն Ղազարյանը՝ 12,25 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։

Անելիք Բանկն առաջինն է հայկական բանկերի մեջ, որը ստեղծեց սեփական Դրամական Փոխանցումների «Անելիք» Համակարգը, որը գործում է աշխարհի ավելի քան 90 երկրում:

Անելիք Բանկը միակն է հայկական բանկերից, որն ունի սեփական «Անելիք Ռու» ՍՊԸ առևտրային դուստր բանկ Ռուսաստանի Դաշնությունում` գրանցված ՌԴ ԿԲ-ի կողմից։

2010 թ.-ի արդյունքներով՝ բանկի ակտիվները կազմել են շուրջ 60,1 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 29,7 մլրդ դրամ:

2011թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ բանկը 11 մասնաճյուղ ունի Հայաստանում ($1-369,31 դրամ)։–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img