Արարատբանկը 6,25 մլն դրամի պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարում է իրականացրել

28.03.2011 10:58
Արարատբանկը 6,25 մլն դրամի պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարում է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Արարատբանկը 6,25 մլն դրամի պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարում է իրականացրել, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ եկամտի գումարը, «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ –ում պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա, մուտքագրվել է պարտատոմսերի սեփականատերերի հաշվարկային հաշիվներին:

Այս տրանշն ընդհանուր առմամբ ներառում է 25 հազար պարտատոմս՝ 10 հազարական դրամ նոմինալ արժեքով և տարեկան 10 տոկոս արժեկտրոնային եկամտով: Արժեկտրոնային վճարումներն իրականացվում են երեք ամիսը մեկ անգամ:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկ»-ի իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին, 1996թ.-ի հոկտեմբերի 31-ին բանկը №4 բանկային արտոնագիր է ստացել։ Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: Մեկ տոկոսից պակասը պատկանում է  փոքրամասնական բաժնետերերին:

2009 թ.-ի հունվարի 30-ին Արարատբանկը ներառվել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի կազմում:

2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ երկրի տարածքում բանկն ունի 33 մասնաճյուղ: (1 դոլարը 367,89 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև