Ապահովագրության ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում աննպատակահարմար է. վարչապետ

29.03.2011 13:45
Ապահովագրության ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում աննպատակահարմար է. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի.  /ԱՌԿԱ/. Ապահովագրության ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում աննպատակահարմար է, նախօրեին երևանյան և մարզային մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Կարծում եմ, որ մեր գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրումն աննպատակահարմար է, և այս խնդիրն ուսումնասիրող փորձագետները, ինչպես նաև միջազգային փորձը խորհուրդ չեն տալիս գնալ այդ ուղով»,- ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ ապահովագրության ներդրումը ենթադրում է, որ ռիսկերի կրճատման համար մենատնտեսներն այսօր պետք է վճարեն ապահովագրական ընկերությանը, սակայն, ինչպես նշեց վարչապետը, Հայաստանի մենատնտեսությունները չունեն այդ հնարավորությունը։

Դրա համար, վարչապետի խոսքերով, կառավարությունը պետք է իրականացնի այնպիսի պետական ծրագրեր, որոնք կրճատում են այդ ռիսկերը, օրինակ, հակակարկտային ծրագիր։

Նա նշեց, որ հետազոտությունների համաձայն, գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը բավականին թանկ հաճույք է, և Հայաստանի փոքր գյուղական տնտեսությունները պատրաստ չեն ապահովագրության ներդրմանն այն պարզ պատճառով, որ այն բավականին թանկ է։

«Այդ տեսանկյունից պետությունը պետական ապահովման ծրագրեր է իրականացնում, որոնց շրջանակներում բյուջետային հատկացումներ են ծրագրված գյուղական տնտեսություններին օժանդակելու համար»,- ասաց Սարգսյանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև