Հայաստանի բանկային հատվածն ամբողջովին օրինականացրել է Microsoft-ի գծով ծրագրային ապահովումը

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգն ամբողջովին օրինականացրել է Microsoft-ի գծով ծրագրային ապահովումը, երեքշաբթի ասաց BSA (Business software alliance) միջազգային կազմակերպության փորձագետ, Microsoft ընկերության իրավունքների և օրինական շահերի գծով ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը:

«Այսօրվա դրությամբ հայկական բանկերը գրեթե միակ մասնավոր հատվածն է, որն ամբողջովին անցել է արտոնագրված ծրագրային ապահովման օգտագործման», – «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքերով՝ այս ամենը հետևողական աշխատանքի և արտոնագրված ծրագրային ապահովման օգտագործման բոլոր առավելությունների ներկայացման արդյունքն է: Ավելին, ինչպես նշեց փորձագետը, համակարգչահեն արտադրանքը աշխատանքի արդյունավետության և անվտանգության անհրաժեշտ մակարդակ չի ապահովում, ինչը հատկապես կարևոր է նման կազմակերպությունների համար:

Նա տեղեկացրեց, որ արտոնագրված ծրագրային ապահովման ներդրմանն ուղղված նմանատիպ աշխատանքներ են իրականացվում նաև հայկական ապահովագրական և վարկային կազմակերպությունների հետ:

«Մենք հիմնական շեշտը դնում ենք մասնավոր հատվածի վրա՝ ավելի մեղմ մոտեցումներ դրսևորելով ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ, սակայն ՀՀ կառավարությունը ևս պետք է ավելի մեծ գիտակցում դրսևորի, քանի որ կառավարական կառույցներն այսօր համակարգչահեն արտադրանքի հիմնական սպառողներից են», – ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքերով՝ այսօրվա դրությամբ օրինականացված ծրագրային ապահովում է օգտագործում միայն երկու նախարարություն՝ արդարադատության ու կրթության և գիտության նախարարությունները, որոնք տաբրեր ծրագրերի շրջանակներում ստացել են Microsoft-ի արտոնագրված ծրագրերը:

Մկրտչյանը նաև նշեց, որ բիզնեսի ներկայացուցիչներն այսօր ավելի մեծ ըմբռնում են դրսևորում արտոնագրված արտադրանքի գնման հարցում, այսպես՝ մասնավոր հատվածի 100 ներկայացուցիչներից 70-ը փորձում են արտոնագրված ծրագրային ապահովում ձեռք բերել:

«2007 թ.-ին համաձայնագիր ստորագրելով Microsoft կորպորացիայի հետ՝ կառավարությունն իր վրա որոշակի պարտավորություններ վերցրեց՝ այդ թվում նաև արտոնագրված ծրագրային ապահովման ներդրման ուղղությամբ, սակայն դրանք չեն իրականացվում», – ասաց Մկրտչյանը:

Հայաստանում Microsoft կորպորացիայի արտոնագրված ծրագրային ապահովման արտադրանքի արժեքը սկսվում է 24 հազար դրամից Windows Starter-ի համար:

Microsoft կորպորացիան համագործակցում է Հայաստանի հետ 2007 թ.-ի հունվարի 30-ին Էդինբուրգում ստորագրված համաձայնագրի շրջանակներում, որի համաձայն՝ Microsoft-ը Հայաստանում մի շարք ներդրումային, կրթական և նորարարական ծրագրեր է իրականացնում, որոնց թվում է նաև Հայաստանում Microsoft-ի նորարարական կենտրոնի բացումը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img