Երեքշաբթի ոսկու գինը նվազել է ԱՄՆ տնտեսության վերականգնման նոր նախանշանների ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի իրականացված գործարքների արդյունքում ոսկու գինը նվազել է ամերիկյան տնտեսության վերականգնման նախանշանների ֆոնի ներքո, որը կարող է հանգեցնել Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների բարձրացման, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նյու Յորքի Comex բորսայում գործարքների արդյունքում ոսկու հունիսյան ֆյուչերսն էժանացել է 0,3 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1417,5 դոլարի: Այս թանկարժեք մետաղի գինն անընդմեջ անկում է ապրել չորս առևտրային նստաշրջանների ընթացքում և հունվարի 7-ից առավել շարունակական անկումն է դարձել:

«Ոսկու գինը կրկին անկում է ապրում տնտեսական աճի կայուն վերականգնման՝ կրկին հրատապ դարձած նախանշանների ֆոնի ներքո», – Bloomberg գործակալությանն ասել է Fairfax IS-ի վերլուծաբան Մարկ Էլլիոթը: «ԱՄՆ-ին վերաբերող ցանկացած դրական ցուցանիշ ուժգնացնում է տոկոսադրույքների բարձրացման սպասումը»:

Դաշնային պահուստային բանկի ղեկավար Սենթ-Լուիս Ջեյմս Բալլարդի խոսքերով՝ ԴՊՀ-ն կարող է 100 մլրդ դոլարով կրճատել ամերիկյան տնեսություն լիկվիդայնության ներդրման ծավալը՝ հասցնելով 500 մլրդ դոլարի: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img