2010 թ.-ին վճարային քարտերով իրականացված գործառնությունների ծավալն ավելացել է 30,4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2010 թ.-ին վճարային քարտերով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 588,4 մլրդ դրամ՝ 2009 թ.-ի համեմատ ավելանալով 30,4 տոկոսով: Միաժամանակ պլաստիկ քարտերով իրականացված գործառնությունների քանակը 2010 թ.-ին, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 27,6 տոկոսով և կազմել է շուրջ 11,3 մլն:

Ինչպես նշվում է «Գործառնություններ վճարային քարտերով» ՀՀ ԿԲ-ի զեկույցում, հաշվետու ժամանակահատվածում գործառնությունների առավել մեծ ծավալը (219.1 միլիարդ դրամ) բաժին է հասել VISA քարտին, իսկ իրականացված գործառնությունների թվով առաջին տեղում է ARCA քարտը՝ շուրջ 5,3 մլն ցուցանիշով:

Զեկույցի համաձայն՝ վճարային քարտերով իրականացված գործառնությունների ընդհանուր ծավալում VISA քարտի մասնաբաժինը կազմում է 39,2 տոկոս, ARCA քարտինը՝ 38,1 տոկոս, Master Card-ինը՝ 13,9 տոկոս և միջազգային այլ քարտերի մասնաբաժինը՝ 8,8 տոկոս:

Միաժամանակ շրջանառության մեջ գտնվող պլաստիկ քարտերի թիվը 2010 թ.-ի ընթացքում, 2009 թ.-ի համեմատ, ավելացել է 25,9 տոկոսով և կազմել 729 298: (1 դոլարը 368,65 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img