Կոնվերս բանկի «Նոր Նորք» մասնաճյուղը, որտեղ զինված հարձակում էր կատարել ոստիկանության կապիտանը, աշխատում է բնականոն ռիթմով

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս  բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ մարտի 30-ի առավոտից վերականգնվել է բանկի «Նոր Նորք» մասնաճյուղի աշխատանքը, այն իրականացվում  է բնականոն ռիթմով:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, աշխատանքային ռեժիմով սահմանված կարգով, առավոտյան  9.30-ից մինչև հետկեսօրի 17.00-ն, մասնաճյուղը սովորական ռիթմով հաճախորդների սպասարկում է իրականացնում:

«Կոնվերս բանկը» տեղեկացնում է նաև, որ բանկի աշխատակիցների և հերթապահ ոստիկանի կողմից ցուցաբերված սառնասրտության և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, հաջողվել է վնասազերծել զինված հարձակման միջոցով վերոնշյալ մասնաճյուղը  կողոպտելու  փորձը՝ չվտանգելով աշխատակիցների և հաճախորդների կյանքը:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img