Հայաստանի ապահովագրողների սեփական կապիտալը 2010թ.-ի IV եռամսյակում կրճատվել է 0,9%-ով

31.03.2011 14:49
Հայաստանի ապահովագրողների սեփական կապիտալը 2010թ.-ի IV եռամսյակում կրճատվել է 0,9%-ով

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալը 2010թ.-ի չորրորդ եռամսյակի վերջում կազմել է 12,5 մլրդ դրամ՝ երրորդ եռամսյակի վերջի 12,6 մլրդ դրամի դիմաց՝ նվազելով 0,9 տոկոսով։ Այդ մասին տեղեկացվում է ՀՀ ԿԲ 2010թ.-ի չորրորդ կիսամյակում ապահովագրական կազմակերպությունների գործունեության ամփոփագրում:

ԿԲ ներկայացրած տեղեկատվության համաձայն, չորրորդ եռամսյակի տվյալներով ապահովագրական ընկերությունների չտեղաբաշխված վնասները կազմել են 979 մլն դրամ՝ երրորդ եռամսյակի վերջի 152 մլն դրամի վնասի համեմատ:

Միաժամանակ դեկտեմբերի 31-ի դրությամբ այդ ընկերությունների կանոնադրական կապիտալի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 12,1 մլրդ դրամ՝ երրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 10,3 տոկոսով:

Հայաստանի ապահովագրողների ընդհանուր ակտիվները դեկտեմբերի վերջին կազմել են 25,6 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի սեպտեմբերի 31-ի 19,7 մլրդ դրամի համեմատ, իսկ կանխիկ դրամական միջոցները և դրանց հավասարեցված գումարները՝ 331 մլն դրամ՝ սեպտեմբերի 31-ի 32 մլն դրամի դիմաց։ Միաժամանակ հայ ապահովագրողների համախառն պարտականությունները չորրորդ եռամսյակում 13,1 մլրդ դրամ են կազմել՝ նախորդ եռամսյակի համեմատ ավելանալով 85 տոկոսով, իսկ ապահովագրական ռեզերվների մեծությունը՝ 2917մլն դրամ (եռամսյակի ընթացքում փոփոխության չի ենթարկվել)։

Հայաստանում 2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործում է 11 ապահովագրական ընկերություն, սակայն ԿԲ-ի հաշվետվության մեջ ներառված են 9 ապահովագրողների ցուցանիշներ: 2006թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը: (1 դոլարը 369,11 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև