Հայկական դրամը մարտին արժեզրկվել է դոլարի նկատմամբ 0,9%

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի.  /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական և արտարժույթի շուկաներում մարտին` փետրվարի համեմատ, արձանագրվել է գների և հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի բարձրացում ԱՄՆ դոլարի նկատմամբ, համապատասխանաբար, 0,8 և 0,9 տոկոսով։

Այդ մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալությանը Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տրամադրած  2011 թվականի տվյալները։

Միաժամանակ մարտին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ սպառողական գների 5,2 տոկոսով աճը ուղեկցվել է հաշվարկային փոխարժեքի 2,2 տոկոս բարձրացումով։ Նախորդ տարվա մարտի համեմատ սպառողական գների և հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի աճ է գրանցվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, համապատասխանաբար, 2,9 և 3,6 տոկոսով։

Մարտին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 368,39 դրամ, ինչը 6,5 տոկոսով ցածր է նախորդ տարվա մարտի համապատասխան ցուցանիշի համեմատ։

Մարտի 31-ի դրությամբ հայկական դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմում է 369,11 դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img