ASHIB-ը կրկին արժանացել է ISO 9001:2000 Որակի կառավարման համակարգի միջազգային սերտիֆիկատի

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. AB Certification ֆրանսիական անկախ աուդիտորական կազմակերպությունը Արդշինինվեստբանկին հերթական անգամ շնորհել է ISO 9001:2000 Որակի կառավարման համակարգի միջազգային սերտիֆիկատ: Այս մասին ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, սերտիֆիկատը շնորհվել է հայկական բանկին 2010թ. Արդշինինվեստբանկի կողմից իրականացված աշխատանքների գնահատման արդյունքում, որոնք ուղղված էին որակի կառավարման համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը:

«ISO 9001:2008 սերտիֆիկատի շնորհումը հավաստումն է այն մեծածավալ աշխատանքի, որը մշտապես իրականացվում է Բանկի կողմից` բարձրորակ և ժամանակակից բանկային ծառայությունների ներդրման, ինչպես որակի հսկողության գործընթացը մշտապես կառավարվող պրոցես դարձնելու  համար», – նշել է Արդշինինվեստբանկի վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Արդշինինվեստբանկն  AB Certification-ի կողմից ISO 9001:2000 Որակի կառավարման համակարգի միջազգային սերտիֆիկատին առաջին անգամ արժանացել է 2008 թ.-ի դեկտեմբերին:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ. փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին: Բանկը MasterCard/Europay միջազգային վճարային համակարգի համակցված անդամ է, ինչպես նաև ՀՀ տարածքում «Armenian Card» ՓԲԸ-ի քարտային գործառնությունների համակարգի բաժնետեր:

Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են շուրջ 119.1 մլրդ. դրամ, պարտավորությունները՝ 90 մլրդ. դրամ, ընդհանուր կապիտալը՝ 29,1 մլրդ. դրամ, կանոնադրական կապիտալը՝ 15,5 մլրդ. դրամ, վարկային ներդրումները՝ 74,3 մլրդ. դրամ, հաճախորդների  նկատմամբ պարտավորությունները՝ 69,8 մլրդ. դրամ, իսկ 2010 թ.-ի մաքուր շահույթը՝ 2638,1 մլն. դրամ (նախորդ ժամանակահատվածի համեմատ 13,83 տոկոսանոց աճ):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img