ՀՆԱ 4,6 տոկոսնոց աճի կանխատեսումները 2011 թվականի արդյունքներով միանգամայն իրատեսական են

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի.  /ԱՌԿԱ/. Պետբյուջեով նախատեսված ՀՆԱ 4,6 տոկոսանոց աճի կանխատեսումները 2011 թվականի արդյունքներով միանգամայն իրատեսական են, ուրբաթ լրագրողներին ասաց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

«Վստահ եմ, որ կան բոլոր նախադրյալներն այդ ցուցանիշին հասնելու համար, առավել ևս, որ տարվա արդյունքներով մենք արդյունաբերության, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտի 10 տոկոսանոց աճ ենք ակնկալում»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքերով՝ արդյունքում ակնկալվում է Հայաստանում 2011 թվականի արդյունքներով գնաճի ցուցանիշի կրկնակի կրճատում նախորդ տարվա ցուցանիշի համեմատ և տնտեսական աճի ցուցանիշի կրկնակի աճ։

ՀՆԱ աճը, Հայաստանի 2011 թվականի բյուջեի համաձայն, նախատեսված է 4,6 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը՝ 4±1,5%։

«ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի» համաձայն՝ տնտեսական աճը Հայաստանում 2011 թվականին կկազմի 4,1-5,7 տոկոս։

ԿԲ գնահատականներով՝ արդյունաբերական ոլորտի ավելացված արժեքի աճը 2011 թվականին կկազմի 6-8 տոկոս, աճին կնպաստի նաև սննդի արդյունաբերության և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների աճը, ավելացված արժեքի ոչ մեծ աճ է սպասվում շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img