ՀՀ ֆինանսների նախարարությունն ապրիլի 12-ի կգնի 3,5 մլրդ դրամի պետական պարտատոմսեր

01.04.2011 14:26
ՀՀ ֆինանսների նախարարությունն ապրիլի 12-ի կգնի 3,5 մլրդ դրամի  պետական պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությունն ապրիլի 12-ի կգնի 3,5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից, ապրիլի 12-ին կգնվեն AMGN6014A151 թողարկման պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր:

Մեկ պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը սահմանված է 10 հազար դրամ՝ 1000 դրամի քայլի դեպքում: Պարտատոմսերի միջին տարեկան եկամտաբերությունը կազմում է 13,50 տոկոս:

Աճուրդին կարող են մասնակցել միայն գործակալները: Գնումները տեղի կունենան 2011 թ.-ի ապրիլի 12-ին ժամը 10:30-ին: (1 դոլարը 369,68 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև